Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ՀՀ-ում Մաթեմատիկական տրամաբանության դպրոցի հիմնադիր Իգոր Զասլավսկին

14/10/2019 schedule12:57

Հայաստանի գիտությունը մեծ կորուստ ունեցավ: Կյանքից հեռացավ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայոց փիլիսոփայության ակադեմիայի անդամ Իգոր Դմիտրիի Զասլավսկին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Իգոր Զասլավսկին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (նախկին ՀԳԱ հաշվողական կենտրոնի) հիմնադիր գիտնականներից էր: Նա մեծ ավանդ ունի Հայաստանում մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների տեսության և մաթեմատիկական կիբեռնետիկայի բնագավառի զարգացման գործում:

Իգոր Զասլավսկու գիտական աշխատանքները վերաբերել են մաթեմատիկական տրամաբանությանը և կոնստրուկտիվ մաթեմատիկային: Զասլավսկին Հայաստանում ստեղծել է Մաթեմատիկական տրամաբանության դպրոցը: Նրա աշակերտները զարգացրել են  հանրապետության համար այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ ալգորիթմների բարդություններ, արհեստական բանականություն և այլ ուղղություններ՝ ներգրավելով երիտասարդ կադրեր:

Պրոֆեսոր Իգոր Զասլավսկու ելույթները միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտաժողովներում միջազգային համագործակցության նոր հեռանկարներ են բացել հայ գիտական կազմակերպությունների համար:

Իգոր Զասլավսկին ծնվել է 1932 թվականին, Լենինգրադում: 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը: Նրա ուսուցիչներն են եղել հայտնի մաթեմատիկոսներ Ա. Ա. Մարկովը և Ն.Ա. Շանինը: 1959 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ բաժնի վարիչ, գիտության գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկական տրամաբանության և ավտոմատացված տրամաբանական արտածման լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող: 1961 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հետագայում նաև հայ-ռուսական համալսարանում և դաստիարակել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ:

Պրոֆեսոր. Իգոր Զասլավսկին եղել է տարբեր գիտական հանդեսների խմբագրությունների և մասնագիտացված խորհուրդների անդամ:

Զասլավսկին մեծ մտավորական էր, համեստ և բարոյական բարձր արժեքների տեր անձնավորություն: Ուներ հետաքրքրությունների լայն շրջանակ. մաթեմատիկայի հիմունքների փիլիսոփայական հարցեր, մեքենայական թարգմանություն, մաթեմատիկական լեզվաբանություն, երաժշտություն:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում պրոֆեսոր Իգոր Զասլավսկու ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Տպել
1421 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)