Երևան
16 °C
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Ազատությանը» փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին հարցը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից նախագծին կողմ էր եղել 98-ը, դեմ՝ 1-ը։ Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։ Ըստ այդմ՝ դիմումն ուղարկվելու է Բարձր դատարան։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու չորս հիմք կա: Դրանցից առաջինը, ըստ նախագծի հեղինակների, այն է, որ Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ լինելը, եղել է Հանրապետական կուսակցության անդամ եւ 2010 թվականից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր եւ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, եւ գաղտնիք չէ՝ ինչպիսի փոխկապակցված շահեր ուներ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դիմում էր ուղարկել Դատարան։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու երկրորդ հիմքը Թովմասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են․
Երրորդ հիմքը Հրայր Թովմասյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է:
Չորրորդ հիմքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
© 2024 Հայկական ժամանակ