Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Սիրիայում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ կապված հայտարարություններ է արել նաեւ Գերմանիան: 

Deutsche welle պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը հայտարարել է, որ դադարեցրել է զենքի արտահանումը Անկարա:

«Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արեւելքում կատարվող թուրքական հարձակումները՝ ԳԴՀ կառավարությունն այլեւս չի տա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն, որը Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում»,- նշել է արտգործնախարարը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենքի խոշորագույն ներկրող է Գերմանիայից։

Ավելի վաղ զենքի արտահանումը դադարեցրնելու մասին հայտարարել էր Ֆրանսիան:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն արձագանքել է Գերմանիայի որոշմանն ու հայտարարել, որ իրենք դժվար թե տուժեն զենքի արտահանման դադարեցումից.  Ֆրանսիայի ու Գերմանիայի որոշումը միայն ամրապնդելու է իրենց երկիրը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա կոչ է արել Էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների: Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Ջոնսոնը խոսակցության ընթացքում պարզ հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան չի աջակցելու Թուրքիային՝ Սիրիայի հարցում:

 «Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Սիրիայում»: Այս մասին էլ այսօր Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերն Էրդողանին ասել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառներ ուներ Թուրքիան՝ ռազմական հարձակում սկսելու համար, այս պահին առկա իրավիճակը Սիրիայում կհանգեցնի հսկայական միգրացիայի ալիքի, տարածաշրջանում ապակայունացման եւ  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման:

Պաշտոնական Բեռլինը հայտարարել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ:

Տպել
3518 դիտում

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Սիրիայում ՀՀ առաքելության խմբի հայ բժիշկը Հալեպի զինհոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով. Աբրահամ Գասպարյան

Արցախում նորածին է մահացել

Վարչապետը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավոր են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ․ պատգամավորները հերքեցին, թե վիճաբանություն է եղել