Ոչ երաժշտական կրքերի թատրոն. կրկին իրար կոկորդ են կրծում

13/10/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 12-ի համարում

Նորից մեծ սկանդալ է ծագել Ռոբերտ Քոչարյանի զարմուհու ամուսնու՝ «Ալֆաել» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանի (նկարում) տնօրինած Երաժշտական կամերային թատրոնում: Նորից սույն թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը պահանջում է թատրոնից հեռացնել Լեւոն Աբրահամյանին: Վերջինս իր հերթին, ըստ Արմեն Մելիքսեթյանի, առանց իրեն տեղյակ պահելու, աշխատանքից ազատել է թատրոնի չորս հիմնական դերասաններին, առանց որոնց թատրոնը չի կարող աշխատել, եւ պատճառը մեկն է` այնպես անել, որ թատրոնը շուտ փլուզվի եւ հեշտ սեփականաշնորհվի: «Շենքի խնդիր է: Տնօրեններն այս թատրոն գալիս են, որ ինչ-որ բան պոկեն, ես էլ զբաղված եմ չթողնելով: Արդեն հոգնել ենք պայքարելուց:

Աշխատել մի մարդու հետ, որը թատրոն չի սիրում, շատ դժվար է: Ես թշնամանքով տրամադրված չեմ նրա դեմ, բայց աշխատել է պետք»,- երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր Արմեն Մելիքսեթյանը: Լեւոն Աբրահամյանն իր հերթին սպառնում է աշխատանքից ազատել Արմեն Մելիքսեթյանին, որը, հիշեցնենք, Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի քեռին է: Լարվածությունը հասել է այնտեղ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը դադարեցրել է բոլոր ներկայացումները եւ 15 օր առաջ դիմել է մշակույթի նախարարություն` խնդրելով լուծում տալ խնդրին:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բնականաբար, չի կարող նեղացնել Քոչարյան ընտանիքի փեսային, մյուս կողմից, սակայն, չի կարող նաեւ թույլ տալ, որ կազմալուծվի պետական թատրոնի աշխատանքը, եւ, հետեւաբար, չի էլ կարող աշխատանքից ազատել Արմեն Մելիքսեթյանին, քանի որ թատրոնը հիմնադրել է հենց նա: Երեկ, երբ մենք փորձեցինք ճշտել, թե մշակույթի նախարարությունը, այնուամենայնիվ, ինչ քայլի է պատրաստվում դիմել, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ խնդիրը քննարկվում է, եւ ճշտվում է, թե իրավական ինչ հիմքերով են հեռացվել դերասանները, որից հետո նոր համապատասխան որոշում կկայացվի: Ինքը` Լեւոն Աբրահամյանը, երեկ պնդում էր, որ աշխատանքից ազատել է ոչ թե 4 դերասանի, այլ` 2-ին: Ընդ որում, ոչ թե ազատել է, այլ պարզապես նրանց պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նորը չի կնքվել:

«Չեմ ուզել, չեմ կնքել: Նրանք 6 ամիս է` ձեւակերպված են որպես դերասան, բայց ոչ մի անգամ բեմ չեն բարձրացել: Ես նրանց ասացի` եկեք հիմա պայմանագիր չկնքենք, մեկ ամսից կնքենք, իսկ այդ գումարը դերասաններին պրեմիա տանք: Մելիքսեթյանն էլ գնաց, նրանց համոզեց, որ չգան: Ես պատրաստ եմ նրանց հետ վերցնել, բայց Մելիքսեթյանը հատուկ այնպես է անում, որ չգան: Ինչքա՞ն կարող է սպեկուլյացիա անել»,- ասում էր Լեւոն Աբրահամյանը: Ըստ նրա, գործ անելու փոխարեն Մելիքսեթյանը զբաղված է բամբասանքով, տարածել է, թե Աբրահամյանը բաժանվել է Քոչարյանի զարմուհուց, եւ քննարկում է նրանց անձնական խնդիրները: Մեր այն հարցին` իսկապե՞ս իրենք բաժանվել են, Լեւոն Աբրահամյանը պատասխանեց. «Հա էլ բաժանվում, միանում ենք»: Ինչեւէ, Լեւոն Աբրահամյանը հայտարարում է, որ թատրոնում ինքը ոչ մի սխալ եւ վատ բան չի արել ու ոչնչից չի վախենում, վախենում է միայն օրենքից:

«Ես կարող եմ ասել, թե Մելիքսեթյանն ինչ փողեր է կերել: Թատրոնի ամբողջ տեխնիկան էլի տուն է տարել: 2 հատ միկրոֆոն զոռով բերեցինք, որ 20 հազարով վարձով տանք գեղեցկության մրցույթին: Հիմա ինքը ինչքա՞ն է վարձով տվել, չգիտեմ: Սենյակ է վարձով տվել... Լրիվ խախտումներ են: Ամեն ինչ կասեմ, խայտառակ կլինի: Կազատեմ գործից, կպրծնեմ: Օրենքով դրա իրավունքն ունեմ: Ինքը վերջացել է որպես ռեժիսոր, մանթո է, չի կարող ոչինչ բեմադրել»,- երեկ ասում էր Լեւոն Աբրահամյանը: Երաժշտական կամերային թատրոնն իր ստեղծման օրվանից, փաստորեն, արդեն 8 տնօրեն է փոխել, եւ, ըստ Լեւոն Աբրահամյանի, չէին կարող բոլորն էլ վատը լինել: Եւ դրա պատճառը, տնօրենի կարծիքով, այն է, որ Մելիքսեթյանն ամբողջ օրը կռիվ է անում եւ ամեն անգամ զբաղված է ստորագրահավաքներով:

Ամենահետաքրքիրն այն է, որ սույն թատրոնում անընդհատ վեճեր են ծագում այն պարագայում, երբ ո՛չ գեղղեկավարը եւ ո՛չ էլ տնօրենը աշխատանքի չեն գնում: Համենայնդեպս, երեկ 2 կողմն էլ այդպես էին պնդում: Արդյունքում, Երաժշտական կամերային թատրոնը, որը սնվում է բյուջեի գումարներից, անձերի խնդիրների պատճառով իսկապես կազմալուծվում է: Կոտրված, մաշված են թատրոնի աթոռները, տանիքը կաթում է, ամռանը 40 աստիճան շոգ է, ձմռանը` հակառակը, յուրաքանչյուր ներկայացման ժամանակ վաճառվում է 4-5 տոմս, ամիսներով ներկայացումներ չեն լինում, եւ կոլեկտիվը հավերժական «ռազբորկաների» ու վեճերի մեջ է: Գեղղեկավարը շարունակ պնդում է, որ տնօրենը ցանկանում է սեփականաշնորհել Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թատրոնի շենքը, իսկ տնօրենն ասում է, որ ինքը կսեփականաշնորհեր, եթե թույլ տային, բայց ոչ ոք թույլ չի տալիս, թեեւ վերեւներում եւս կարծում են, որ ընդհանրապես թատրոնը կարող է նորմալ աշխատել, եթե սեփական լինի: Վերեւներում, սակայն, ոչ ոք ի վիճակի չէ լուծելու Երաժշտական կամերային թատրոնի խնդիրը, որը ժամանակ առ ժամանակ խիստ սրվում է:

Լուսինե Բարսեղյան

Տպել
647 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում