Մի՛ գողացիր, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող եւ թիմային. վարչապետն անդրադարձել է բիզնեսի «խաղի կանոններին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը, անդրադառնալով բիզնես ոլորտին, նշել է, որ մեր երկրում պետք է փորք, միջին եւ խոշոր բիզնեսի վերաբերյալ ճիշտ ախտորոշում անել: «Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը եւ ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչեւ հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչեւ հիմա փոքր եւ միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր եւ միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում տեսնում ենք նոր սերնդի գործարարների, եւ հանրությունը պետք է նրանց ընկալի որպես գործող ամենակարեւոր անձերի: «Երբ ասում ենք թոշակ, զինվորի կարիքների լուծում, կրթություն, ապա այդ կարիքները բավարարվում են գործարարների հարկերից, հետեւաբար վերջինս պետք է զգա ոչ միայն կառավարության, այլեւ հանրության վերաբերմունքը»,- նշել է վարչապետը:

Ի պատասխան գործարարներից մեկի հարցին` Նիկոլ Փաշինյանը խոսել է հողային ռեֆորմի մասին: Կառավարության ղեկավարը կարեւորել է այդ բարեփոխումը եւ հավելել, որ այժմ գործադիրն աշխատում է այդ ուղղությամբ: «Մեր գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում ազգային եւ պետական ձգտումները, որովհետեւ գյուղատնտեսություն ասելով՝ մենք շարունակում ենք հասկանալ, որ մարդը պետք է չարչարվի եւ ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, եւ դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթակառուցվածքների մասին, անհրաժեշտ է համարել, որպեսզի կոնկրետ ներդրումային ծրագրերի դեպքում պետությունը ստանձնի տվյալ ներդրումային օբյեկտ տանող ավտոճանապարհի կառուցման պատասխանատվությունը: Վարչապետը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի մեջ այդ սկզբունքը պետք է ներառվի: «Դա կլինի նաեւ մեր վերաբերմունքի արտահայտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն: «Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին եւ՛ պետական, եւ՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան եւ ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող եւ թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու եւ գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով խաղողի մթերման գործընթացում գործարանի եւ գյուղացու հարաբերություններին:

Անդրադառնալով նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարումների գործընթացում առկա խնդիրներին` վարչապետը ներկաներին է փոխանցել ՀԷՑ-ի սեփականատիրոջ խոսքերը, որ 2020 թվականին ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր:

Տպել
1059 դիտում

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները

Ոստիկանությունը պարզել է զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը. նրան բաժնում լսել են

3 քաղաքացի կեղծ վարորդական վկայականներ են ձեռք բերել. հարուցվել են քրեական գործեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը. սպորտային վաշտը շուտով կրկին կգործի

Մայրաքաղաքը տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

Երևանում ԱԶԲ ֆինանսավորմամբ քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում

ՀՀ-ում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, պետական ծախսերը՝ ցածր. Եգոր Զայցև

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին

Աշխատաշուկայում անմրցունակ 600 ընտանիք օգտվել է անասնապահությամբ կայուն եկամուտ ունենալու ծրագրից

Բացահայտվել է Գորիսի մասնաճյուղում բջջային օպերատորներից մեկի ղեկավարի ապօրինությունները

Շովրոյան փողոցում տուն է այրվում. ԱԻՆ