Թուրքիան գնդակոծում է սիրիական, Սիրիան՝ թուրքական բնակավայրերը. աշխարհը հետեւում է նոր պատերազմին

Թուրքիայի կողմից սկսված թուրք-սիրիական պատերազմի արդյունքում շարունակում են զոհվել խաղաղ բնակիչներ 2 կողմերից էլ:

Ի պատասխան թուրքական բանակի հրետակոծությունների, Սիրիայի քրդական ուժերը շարունակում են հրետակոծել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական բնակավայրերը։ Այս անգամ հրետակոծվել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանը, ինչի հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ, ևս 2-ն էլ վիրավորվել են։

Demokrathaber թերթին թուրքական աղբյուրը նշել է, որ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից ի վեր, քրդերի հրետակոծությունների հետևանքով սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի։ 

Թուրքական NTV հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում՝ Սիրիայի տարածքից գնդակոծման ժամանակ 2 լրագրող է վիրավորվել:

Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը, որոնց թուրքերն ահաբեկչական խմբավորման անդամներ են համարում, կրակ էին բացել Մարդինի, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարփինար շրջանների ուղղությամբ:

Daily Sabah-ն էլ հայտնում է, որ պատասխան գործողությունների ժամանակ քրդերը ականանետերից են կրակ արձակել թուրքական Սուրուչ քաղաքի ուղղությամբ:

Սիրիայի Ղամիշլի քաղաքում էլ երեկոյան պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Սիրիայի հայերի «Գանձասար» լրատվամիջոցը։

Աղբյուրը նշել է, որ պայթեցվել է ավտոմեքենա։ «Ղամիշլիում կացությունը մնում է լարված։ Լսվում են մոտակա շրջաններում տեղի ունեցող բախումների ձայները։ Թուրքական օդուժը ռմբակոծում է շրջանը։ Ազգային վարժարանները երրորդ օրն է փակ են  անվտանգությունից ելնելով։ Նշենք, որ Ղամիշլին հայաշատ բնակավայր է:

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել էր, որ Թել Աբյադ քաղաքից հայ բնակչությունը դուրս է եկել՝ բացառությամբ մեկ անձի, որը սկզբունքայնորեն չի ուզում դուրս գալ: Ըստ հանձնակատարի, Թել Աբյադը արդեն շրջափակված է թուրքամետ զորքերի կողմից, Ռաս էլ Այնում նույն վիճակն է, իսկ Ղամիշլիի բնակչությունը դեռ այնտեղ է եւ մտադրություն չունի դուրս գալ: Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են:

Աշխարհում գործող գրեթե բոլոր լրատվականների վերջին օրերի անդրադարձերի գլխավոր թեմաների շարքում թուրք-սիրիական պատերազմն է: Աշխարհի տասնյակ երկրներ արդեն դատապարտել են Էրդողանի կողմից սկսված ռազմական գործողությունները, մի շարք երկրներ հայտարարել են, որ դադարեցնում են Թուրքիային զենքի վաճառքը:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հանդես է եկել հայտարարությամբ: Euronews- փոխանցմամբ, Ռոբլեսն ասել է, որ եթե Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, ապա պաշտոնական Մադրիդն Ադանա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայից դուրս կբերի իր բոլոր Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ բացարձակ անթույլատրելի համարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները, հայտնում է Reuters գործակալությունը:

««Եվրոպան սիրիացի փախստականներով հեղեղելու» մասին Էրդողանի սպառնալիքները անթույլատրելի են: Մեր գլխավոր անհանգստությունն այն է, որ իր գործողությունները կարող են հերթական մարդասիրական աղետի հանգեցնել: Մենք անընդունելի ենք համարում, երբ փախստականները որպես շանտաժի գործիք են կիրառվում»,-ասել է Տուսկը: 

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ 

Տպել
5247 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին