Երեւան-Գյումրի-Երեւան գնացքներով նախատեսվածից ավելի շատ տո՞մս է վաճառվում (լուսանկար)

«Հայկական ժամանակ»-ն ահազանգ է ստացել Երեւան-Գյումրի-Երեւան գնացքի ուղեւորներից, որ վերջին շրջանում դեպի Գյումրի ուղեւորահոսքի ավելացման հետեւանքով շատ հաճախ մարդիկ գնացքի մեջ նստում են, մեղմ ասած, «մեկ ոտքի» վրա:

Նկատենք, որ խոսքը շուրջ 2 ժամվա ճանապարհի մասին է, որն անցնելու համար մարդիկ վճարում են 2500 դրամ: Թեեւ մինչեւ 7 տարեկան երեխաները երթեւեկում են անվճար, սակայն օրերս գնացքի աշխատակիցը մի կնոջ խնդրել է 6-7 տարեկան երեխային գիրկը նստեցնել՝ մյուսներին տեղավորելու համար: Նշված կինը ստիպված տոմս է գնել երեխայի համար:

Նշենք, որ այս իրավիճակը առավել սրվում է հանգստյան օրերին, որովհետեւ այդ օրերին ավելի շատ են գնացքից օգտվողները: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք հնարավոր չէ՞ վաճառել գնացքի տեղերին համապատասխան տոմսեր կամ գնացքի լրացուցիչ վագոն ավելացնել: Ի պատասխան՝ Գրձելյանը վստահեցրեց, որ վաճառվում է այնքան տոմս, որքան նստատեղ կա. «Տոմսերն ընդհանուր են, վաճառվում է 121 հատ տոմս՝ 2500 դրամ արժեքով: Եթե փաստեր լինի, մեզ համար էլ լավ կլինի պարզել դա»,- հավելեց նա: Մեզ ահազանգած քաղաքացիների տրամադրած լուսանկարը տեղադրում ենք ստորեւ. դրանում երեւում է, որ 3 աթոռի վրա նստած է 4 հոգի:

Հիշեցնենք, որ դեպի Գյումրի այցելուների մեծ հոսք սկսվեց օգոստոսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում կատարած շրջայցից հետո: Տուրիստական շրջայց կատարելով Գյումրիի պատմական կենտրոնում՝ վարչապետն ուղիղ եթերում ցույց տվեց, թե պատմական ինչ ժառանգություն ունի Գյումրին եւ բոլորին հրավիրեց անպայման այցելել ու սեփական աչքով տեսնել այդ ամենը: Վերջերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ վարչապետի Գյումրի կատարած շրջայցից ու ուղիղ եթերից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում:

 

Տպել
1385 դիտում

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, առաջիկայում ասելիք չեն ունենալու եւ շարունակելու են սատանաներ փնտրել

16-17 տարեկան տղաները տասը հոգով մի երեխայի են ծեծել. ոստիկանություն

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստ»-ի Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Առողջապահության նախարարությունում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ կառավարության՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նոր ազատում-նշանակում է արել

Ֆուտբոլի եւս 4 հավաքական արդեն Եվրո 2020-ում է

Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր