Ինչպե՞ս պայքարել անօրինական միգրացիայի դեմ. Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների 22-րդ նիստը

11/10/2019 schedule16:58

Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի անդամ պետությունների հանձնաժողովի 22-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նիստի բացմանը ելույթով հանդես եկավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արթուր Մարտիրոսյանը կարևորեց անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարը, որի արդյունավետությունը պետք է խարսխվի համագործակցային դաշտի ընդլայման ու առավել ամրապնդման, ինչպես և օպերատիվ-հետախուզական փոխհամաձայնեցված համալիր միջոցառումների շնորհիվ։

Քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակմանը, անօրինական միգրացիայի նախականխման շրջանակներում զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությանը, միջոցառումների կազմակերպման գործում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը և ոլորտին վերաբերող այլ հարցեր։

Նիստի ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության անօրինական միգրացիայի բաժնի ծառայողները ներկայացրեցին Հայաստանում անօրինական միգրացիայի կանխարգելման և հակազդման ուղղությամբ իրականացված «Նելեգալ 2019» միջոցառման արդյունքները։ Նիստն անցավ կառուցողական մթնոլորտում։ 

Տպել
303 դիտում

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը

Վարչապետը հանդիպում է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահ Կարլո Ֆերոյի հետ (տեսանյութ)

Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական

Գարիկի եւ Սոնայի նոր տեսահոլովակը՝ «Համայակ» երգի հիման վրա (տեսահոլովակ)

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Գիշերը՝ Վիշապալճի ու Աժդահակի միջև. արշավականը չի պատկերացրել, որ այսպիսի խուճապ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

Սեմյոնովկայում անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը 1 օր անց մարվել է. 70 կենդանի է սատկել, 2300 հակ անասնակեր վառվել

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր

13 տարի առաջ. միայն մեկը՝ բարեփոխումներից