Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացրեց Ալիեւին, դարձրեց 6-րդ պալատի սուբյեկտ. Ստյոպա Սաֆարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Աշխաբադում տեղի ունեցած նիստի ժամանակ այսօր հիշատակեց հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին՝ դժգոհելով «ֆաշիստներին հերոսացնող կոթողներ» Հայաստանում տեղադրելու փաստից:

Ելույթին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւին մեղադրելով պատմությունը խեղաթյուրելու փորձերի մեջ:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում Ալիեւի կողմից նման թեմայի արծարծումն այդ նիստի ընթացքում՝ մանավանդ գրավոր (նախապատրաստված) ելույթի տեսքով:

«Ալիեւը շատ խորամանկ հաշվարկ էր արել, եւ Գարեգին Նժդեհի թեմայի արծարծումն իսկապես լավ նախապատրաստված էր: Ալիեւի թիրախը հայ-ռուսական հարաբերություններն էին: Նա մի քանի բան լավ գիտի. ֆաշիզմի դեմ պայքարը եւ, ընդհանրապես, երկրորդ համաշխարհային պատերազմում Սովետական միության տարած հաղթանակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար սուրբ թեմա է, սուրբ խաղաքարտ: Մենք՝ բոլորս, եւ նաեւ Ալիեւը հետեւում է, թե ինչպես է նա այդ խաղաքարտն ամեն տարի շքերթներով եւ այլնով խաղարկում: Եվ այս թեմայի տակ Ալիեւը խորամանկորեն դրել էր մեկ այլ թեմա՝ Գարեգին Նժդեհին:

Տարիներ առաջ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով (ԱԳՆ խոսնակի մակարդակով) եւ մերձկրեմլյան փորձագետների միջոցով «հարձակում» գործեցին, թե ինչպես ենք համարձակվում Հայաստանում կանգնեցնել Նժդեհի արձանը, որը, ըստ էության, ոչ թե ֆաշիզմի դեմ է կռվել, այլ նացիստների հետ համագործակցել է: Ալիեւը փորձեց ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Նժդեհին տեղավորելով այդ՝ Պուտինի համար սուրբ սրբոց հանդիսացող թեմայի մեջ եւ փորձեց հասնել նրան, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ե’ւ ստանձնի պատասխանատվությունը, ե’ւ պատասխանելու բան չունենա»,- ասաց Սաֆարյանը:

Ըստ քաղաքագետի, սակայն, ՀՀ վարչապետի պատասխանն «ուղղակի հրաշալի էր, փառահեղ»:

«Որքան էլ այն Նժդեհի ամբողջական գործունեությունը չէր արտացոլում, բայց զուտ քաղաքական տեսանկյունից (որովհետեւ Նժդեհը նաեւ Հայաստանն է փրկել եւ Արցախի բռնակցմանն է դեմ արտահայտվել), վարչապետի պատասխանը շատ ճիշտ հարթության վրա էր: Իհարկե, Նժդեհի մասին  վարչապետը շատ ավելին գիտի եւ կարող էր խոսել, բայց այն պատասխանը, որ տրվեց Ալիեւին, բավարար էր՝ նրան նվաստացնելու համար: Ընդ որում, Փաշինյանը նրան մեղադրեց ոչ միայն պատմության փաստերը խեղաթյուրելու մեջ, այլ նաեւ հեգնեց. «Կովկասի գերուհի»-ն ֆիլմի Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացնում էր Ալիեւին, դարձնում նրան 6-րդ պալատի սուբյեկտ: Նա նաեւ խաղի կանոն էր թելադրում՝ հանդիմանելով Ալիեւին հարթակը եւ խոսափողը նման բաների ծառայեցնելու համար»:

Տպել
19261 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում