«Ավրորա»-ի հերոսները կժամանեն Երեւան. հոկտեմբերի 19-ին նրանցից 1-ին կհանձնվի 1 միլիոն դոլար մրցանակ

Հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա «Ավրորա» ֆորում, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են լինելու Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում, Տաթեւում եւ Շուշիում: 

Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում: Մեկ շաբաթվա ընթացքում «Ավրորա» ֆորումը միավորելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարության ոլորտներից, ովքեր կկիսվեն իրենց փորձով, մտքերով ու կփորձեն հանդես գալ աշխարհն ավելի լավը դարձնող գաղափարներով:

«Ավրորա» ֆորումն արդեն ունի 156 Բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ:

Ինչպես մեր զրույցում տեղեկացրեց միջոցառումը կազմակերպող «IDeA» հիմնադրամի PR համակարգող Լիլիթ Առաքելյանը, Ֆորումի նպատակն է Դավոսի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ աշխարհի այլ զարգացած երկրներին հավասար Հայաստանը դարձնել այն միջազգային պլատֆորմը, որտեղ քննարկվում են համաշխարհային կարևոր թեմաները, արդի մարտահրավերներն ու լուծումները:  

Այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Հայաստան են ժամանելու նաեւ «Ավրորա» 2019 թ. երեք հերոսները, որոնց անունները հրապարակվել են ապրիլի 24-ին: Նրանցից մեկին հոկտեմբերի 19-ին կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը կհանձնվի 1 միլիոն դոլար մրցանակ: Հիշեցնենք, որ 3 հերոսներն ընտրվել են 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից:

2019 թ. «Ավրորայի» հերոսներից մեկը Միրզա Դինային է: Նա «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիրն է եւ տնօրենը: Այս մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:

Մյուս հերոսը Զանա Բուկար Մուստաֆան է: Նա փաստաբան է, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն: Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի աղքատ երեխաներին և պաշտպանում նրանց:

3-րդ հերոսը Հուդա ալ-Սարարին է: Նա եւս փաստաբան է, նաեւ՝ ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել և բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: 

«Ավրորա» ֆորումի միջոցառումներին հրավիրված են նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ և հանրային գործիչներ:

Այդ մեկ շաբաթվա ընթացքում կկայանա «Վերափոխելով բանականությունը» եռօրյա գլոբալ ինովացիոն ֆորումը, #AraratChallenge փառատոնը, ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը, «Բարեփոխելով աշխարհը» հեռուստատեսային և կինոփառատոնը, Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի ինտեգրման հարցերին նվիրված համաժողովը, Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության ամառային դպրոցը:

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կանցկացվեն երախտագիտության և բարեկամության խորհրդին նվիրված հանրային միջոցառումներ՝ Thank you world ֆլեշմոբ, Բարեկամության զբոսայգու վերականգնման խորհրդանշական միջոցառում, Վլադիմիր Ավետիսյանի և D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա մեծ համերգ, որի բացմանը հանդես կգան Bambir և TmbaTa խմբերը:  

Հոկտեմբերի 18-ին կլինեն բաց դասախոսություններ, կլոր-սեղան քննարկումներ, մշակութային և կրթական միջոցառումներ՝ նվիրված UWC Դիլիջան միջազգային դպրոցի հնգամյակին: Այդ օրը քաղաքում նախատեսվում են նաև տոնակատարություններ՝ նվիրված Դիլիջանի 475-ամյակին: Հոկտեմբերի 20-ին Երևանում սպասվում է «Ավրորա» բարեգործական համերգ-նվիրում, որին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հատուկ ծրագիր՝ դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Հոկտեմբերի 21-ին Տաթևում կանցկացվեն Կոմիտասի 150-րդ տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում և «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ցուցադրություն:

Հիշեցնենք, որ, օրինակ, 2017 թվականի մրցանակը հանձնվել է կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է։ 

Տպել
1904 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում