«Հայկական» պոպուլիզմ. մեր եղբայր Մենենդեզը

11/10/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 11-ի համարում

Արդեն մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցը Միացյալ Նահանգներում դարձել է նախընտրական խմորումների առարկա, կամ ավելի ստույգ` կատարում է ընտրակաշառքի ֆունկցիա: Ընտրակաշառք, որն  առաջարկում են ԱՄՆ Սենատի անդամների թեկնածուներն իրենց հայազգի ընտրողներին: Ամեն ինչ սկսվեց տխրահռչակ Ջոն Էվանսի «ցեղասպանություն»-ից, որից հետո ԱՄՆ հայ համայնքի բարձրացրած աղմուկը իրենց ընտրարշավը ճիշտ կազմակերպելու առումով նոր գաղափարներ տվեց ներկա եւ ապագա սենատորներին: Նրանք հայերով խիտ բնակեցված նահանգներում յուրաքանչյուր ձայնի արժանանալու համար պետք է լուրջ աշխատանք տանեին, ամերիկացիներին հետաքրքրող բազմաթիվ  հարցերի վերաբերյալ նոր ծրագրեր մշակեին, փորձեին տարբերվել մյուսներից, նվաճել քաղաքացիների վստահությունը եւ այլն, եւ այսպես շարունակ:

Սակայն հայ համայնքի եւ «ցեղասպանության» յուրահատուկ հարաբերությունները, հատկապես  Ջոն Էվանսի հետ կատարված միջադեպից հետո, վերոնշյալ ծանր աշխատանից խուսափելու լայն հնարավորություններ տվեցին սենատորներին: Նրանք հասկացան, որ բավական է Էվանսի հետկանչի եւ Ռիչարդ Հոգլանդի նշանակման վերաբերյալ սուր հայտարարություններ անել, դեմ քվեարկել Հոգլանդի թեկնածությանը` եւ հազարավոր ձայներն արդեն իրենցը կլինեն, առանց ավելորդ գլխացավանքի: Սա, իհարկե, ճշգրիտ ռազմավարություն էր, եւ նոյեմբերի 7-ին նշանակված Սենատի ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ այն սկսել է պտուղներ տալ:

Օրինակ` Սենատի լիագումար նիստում Հոգլանդի թեկնածության քննարկումն արգելափակելով միայն` Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզը արժանացել է  միանգամից 50 հազար ընտրողների վստահությանը, որոնք, բնականաբար, Նյու Ջերսիում բնակվող հայերն են: Երեկ ի պաշտպանություն Մենենդեզի թեկնածության հայտարարություն է տարածել Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: «Նյու Ջերսիի հայ համայնքի մոտ 50 հազար ներկայացուցիչներ պատրաստվում են իրենց ձայնը տալ սենատոր Ռոբերտ Մենենդեզին:  Նա Նյու Ջերսիի եւ ողջ երկրի հայ համայնքի իսկական առաջնորդ է, դա լավագույն ընտրությունն է ԱՄՆ Սենատի համար»,- հայտարարել է հանձնախմբի ներկայացուցիչ Անի Չագլասյանը: Նա համայնքի մյուս բոլոր հայերին կոչ է արել նույնպես իրենց ձայնը տալ Մենենդեզին:

Այսինքն,  50 հազար ձայն` ընդամենը մեկ թեկնածություն արգելափակելու դիմաց: Ինչ խոսք, հիանալի արդյունք է: Սա, սակայն, միայն Մենենդեզի օրինակն է: Պատկերացրեք, թե քանի հազարավոր ձայներ կստանան սենատորներ Նորմ Քոլմանը, Փոլ Սարբանեսը, Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը, որոնք Ջոն Էվանսի, ամերիկահայերի, հայ ժողովրդի եւ 1915-ի ցեղասպանության բոլոր զոհերի ու նրանց հետնորդների պատիվն այս ամբողջ ընթացքում պահում էին իրենց չխնայելով: Այս ամենից հարց է ծագում` արդյո՞ք Ջոն Էվանսի հետկանչի եւ Ռիչարդ Հոգլանդի նշանակման հետ կապված այս ամբողջ աղմուկի հեղինակներին չպետք է փնտրել ԱՄՆ Սենատի անդամների շարքերում, եւ արդյո՞ք Ամերիկայի հայ համայնքի անդամները տվյալ հարցում իրենց գործողություններով չեն սպասարկում հենց այդ սենատորների, իրենց նեղ համայնքային եւ անձնական շահերը:

Իսկ Հայաստանում արդեն մեկ ամիս է` ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է  փոխդեսպան, Էվանսի մեկնման հաջորդ օրվանից գործերի հավատարմատար նշանակված Էնթոնի Գոդֆրին: Ու թեեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մեզ փոխանցեցին, որ այս ընթացքում Գոդֆրին դեսպանի աշխատանքը կատարել է իր ամբողջ ծավալով, այնուամենայնիվ, նշենք, որ գործերի հավատարմատարը օբյեկտիվորեն չի կարող այնքան լուրջ ընդունվել, հետեւաբար նաեւ երկու երկրների հարաբերություններում ունենալ այնպիսի դերակատարություն, ինչպես դեսպանը: Ենթադրվում է, որ ստեղծված վիճակը չի կարող երկար շարունակվել, եթե, իհարկե, Սպիտակ տունը Հայաստանի նկատմամբ այն աստիճան չի կորցրել հետաքրքրությունը, որ ամիսներ շարունակ բավարարվի մեր երկրում գործերի հավատարմատար ունենալով:

Սա քիչ հավանական է, քանի որ առնվազն տարածաշրջանային առումով ՀՀ-ն դեռեւս հետաքրքրում է ԱՄՆ-ին, ինչը նշանակում է, որ դեսպանի հարցը ինչ-որ լուծում պետք է ստանա: Ամենահավանական տարբերակը, թերեւս, այն է, որ ԱՄՆ նախագահը անձամբ հաստատի Հոգլանդի թեկնածությունը` այն ժամանակ, երբ Սենատը գտնվելիս լինի արձակուրդում: Ի դեպ,  2005 թ-ին այս ընթացակարգով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան է նշանակվել Ջոն Բոլտոնը, որի  թեկնածության շուրջ, սակայն, Սենատում մինչ օրս շարունակվում են վեճերը:  Պարզվում է, սակայն, Ամերիկայի հայ համայնքում բոլորովին այլ ակնկալիքներ ունեն այն կապակցությամբ, թե ինչպես պետք է լուծվի ՀՀ-ում ԱՄն դեսպանի հարցը: 

«Ռիչարդ Հոգլանդը կարող է խնդրել ԱՄՆ Պետդեպարտամենտին` իրեն գործուղել մեկ այլ երկիր, Պետդեպարտամենտը կարող է գործը վերադարձնել Սենատ եւ ստիպել սենատոր Մենենդեզին հրաժարվել իր վետոյից: Սակայն  Պետդեպարտամենտի, դեսպան Հոգլանդի, սենատոր Մենենդեզի եւ Ամերիկայի հայ համայնքի համար լավագույն ելքը կլինի հավաքվել միասին եւ որոշակիացնել` ինչ կարող է Պետդեպարտամենտն առաջարկել մեկ կամ ավելի հայկական հարցերի շուրջ, որոնք կարող են դրդել Մենենդեզին հրաժարվել վետոյից»,- երեկ «PanArmenian»-ին ասել է «The California Courier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Եւ, այնուամենայնիվ, չի կարելի չխոստովանել, որ ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները շատ համեստ են. նրանք կարող էին ուղիղ բանակցություններ պահանջել անձամբ Ջորջ Բուշի հետ, սակայն բավարարվել են ընդամենը Պետքարտուղարությամբ:

Աննա Հակոբյան 

Տպել
1040 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան