Էրդողանը հայտարարել է քրդերի շրջանում 109 զոհի մասին, մեղադրել ՆԱՏՕ-ին՝ իրենց չաջակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայի ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա:

«Գործողության սկսման պահից սկսած մինչ այժմ սպանվել է 109 «ահաբեկիչ»»,- ասել է Էրդողանը՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶկ) նահանգային ղեկավարների հետ անցկացրած նիստում:

Ermenihaber-ի փոխանցմամբ, Էրդողանը բողոքել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն աջակցում Թուրքիայի՝ Սիրիայի Եփրատից արևելք ընկած տարածքում քրդերի դեմ նախաձեռնած «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությանը:

«Մենք Թուրքիան ենք և ՆԱՏՕ-ի անդամ ենք: 5-րդ հոդվածը շատ լավ գիտեն: Դուք չեք կարող լուռ մնալ երբ ահաբեկչական կազմակերպությունները հարձակվում են Թուրքիայի վրա, դուք դրա իրավունքը չունեք»,- ՆԱՏՕ-ին մեղադրել է Էրդողանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին ու հարակից բնակավայրերին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ը և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Թուրքական ռմբակոծություններին ի պատասխան՝ Սիրիայի տարածքից վեց հրթիռ են արձակվել թուրքական քաղաքների ուղղությամբ, 6 զոհ եւ 70 վիրավոր կա նաեւ թուրքական կողմի խաղաղ բնակչության շրջանում:

Տպել
808 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ