Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՔՊ կուսակցությունից նոր խորհրդական ունի

Գյումրու քաղաքապետարանում նոր հաստիք է ավելացել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս մասին հայտարարել էր մի քանի օր առաջ կայացած ավագանու նիստի ժամանակ, սակայն գաղտնի էր պահել, թե խորհրդականի հաստիքում ում էր ընդունելու աշխատանքի:  Ավագանու անդամների հարցումներին ի պատասխան այդ օրը Բալասանյանն ասել էր՝  հայեցողական պաշտոն է, ես եմ նշանակելու, կլինի, կիմանաք:  Այսօր արդեն պարզ է, որ Գյումրու քաղաքապետի նոր խորհրդականը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարապետ Մխչյանն է: 

ՀԺ-ի հետ զրույցում իր խորհրդական դառնալու լուրը հաստատեց Մխչյանն ու ասաց, որ քաղաքապետարանում հիմնականում զբաղվելու է ծրագրերի իրականացման եւ սոցիալական բաժինների համակարգմամբ, նաեւ խորհրդատվությամբ:

«Իմ նշանակման տրամաբանությունն այն է, որ ներկա փուլում կա կառավարության եւ ՏԻՄ-ի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձրացման կարիք: Հենց այս տեսանկյունից պետք է  դիտարկել իմ նշանակումը, ոչ մի սենսացիա չկա»,-ասաց նա:

Արդյո՞ք Արարատ Միրզոյանն է միջնորդել այս նշանակման համար կամ ինչպե՞ս Կարապետ Մխչյանը դարձավ Սամվել Բալասանյանի խորհրդականը հարցին ի պատասխան, Մխչյանն ասաց, որ չի ցանկանում այս հարցը քննարկել: «Ես իմ ունեցած հնարավորություններով, իմ սոցիալական կապերով պետք է փորձեմ առավելագույնս օգտակար լինեմ քաղաքին»,-ասաց Կարապետ Մխչյանը:

Կարապետ Մխչյանը վաղվանից կանցնի աշխատանքի: Հավանաբար հենց վաղն էլ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում կհայտնվեն նոր խորհրդականի տվյալները:

Տպել
604 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ