Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը, որով նա պահանջում է քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։

Նա հայտնեց, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում դիմումի վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր դիմումը, որը նաեւ հաղորդում էր հանցագործության մասին, ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունն այն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն իր դիմումի մեջ նշել է, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելով տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում՝ ուզուրպացիա։

Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ դիմումում հանգամանորեն ներկայացվել են ՍԴ նախագահի պաշտոնի յուրացման ընթացքում կիրառված հանցավոր սխեմայի բոլոր մանրամասները՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ՍԴ պաշտոնից թույլ տրված օրինախախտումների հիմքով Հրայր Թովմասյանի հեռացումը ՀՀ-ում սահմանադրական արդարադատության վերականգնմանն ուղղված համալիր, համակարգային գործողությունների շարքի սոսկ մի քայլը պետք է լինի։

Բաբաջանյանը համոզված է, որ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանը չէ, բայց դրա հաղթահարումը սկսելու է նրա ապօրինի պաշտոնավարման դադարեցմամբ։ Պատգամավորը հույս ունի, որ պաշտոնավարման դադարեցման հիմքը կդրվի իր դիմումով։ 

Տպել
4654 դիտում

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՇՄ նախարարության աշխատակիցներն առանց լրացուցիչ աջակցության իրականացրել են ամբողջ ՀՀ-ի թափոնավայրերի գույքագրում․ նախարար

Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան