Միքայել Հարությունյանի նախկին տեղակալը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին կարեւոր տեղեկություններ է տվել․ Քոչարյան

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նախկին տեղակալն արդեն հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով եւ շատ կարեւոր տեղեկատվություն է տրամադրել։ Այս մասին այսօր՝ հանձնաժողովի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա, սակայն, չհրապարակեց ստացած տեղեկությունների բնույթը։

Պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնաժողով հրավիրելու հարցին՝ Քոչարյանն ասաց, որ որեւէ մեկը, որն ունի տեղեկատվություն, չի կարող հրավիրված չլինել հանձնաժողով․ «Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով` դեռ մի բան էլ ավելի: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է մերժել մի հանձնաժողվի հրավեր, որը միտված է դեպքերն ուսումնասիրելու»,- շեշտեց Քոչարյանը՝ հավելելով՝ ակնկալում է, որ որեւէ հրավիրյալ չի մերժի ներկայանալ Ապրիլյան պատերազմի հարցերին վերաբերվող հանձնաժողով.

«Նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ ակնկալում, որ չի մերժի, ավելին՝ նույնիսկ ակնկալել եմ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, եթե Մարտի մեկի գործով լքեց Հայաստանը, ապա Ապրիլյանով ինքը պետք է ձեւ գտնի՝ հանձնաժողովի հետ կոնտակտ կարողանա ապահովել, չգիտեմ, տեխնիկական ինչ-որ միջոցներով՝ սկայպով, որովհետեւ հարցեր կային, որ իրեն էլ պետք է ուղղեինք, քանի որ Միքայել Հարությունյանն այդ ժամանակ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչն էր»։

Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովն այսօր չի եղել ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում: 

Վերջինս նշեց, որ հանրությանն ու լրագրողներին հետաքրքրող «հայտնի պերսոնաժներին» հրավիրելու դեպքում տեղեկություն կտրամադրեն:

Հանձնաժողովի նախագահը սկզբում չասաց, թե ով է եղել այսօրվա հյուրը, միայն նշեց՝ մարդ, որը հարստացրեց իրենց տեղեկատվությունը: Ավելի ուշ Քոչարյանը հայտնեց, որ հանձնաժողովի հրավիրյալն Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում ծառայություն իրականացրած զինվոր է եղել․

«Հարցի այս ասպեկտը կարեւորում ենք, քանի որ հենց այդ տղաներն են իրականում տեսել, թե ինչ եւ ինչպես է կատարվում, վերապրել են իրենց ընկերների մահը: Հանձնաժողովում նրանց լսելը կարեւորում ենք նաեւ առաջիկայում համանման իրավիճակները կանխելու, բանակն ուժեղացնելու եւ ամրացնելու տեսանկյունից»,- ասաց Քոչարյանը՝ մեկնաբանելով, որ հրավիրյալներին տրվող հարցաշարը կազմվում է անհատական՝ ելնելով հրավիրյալի կարգավիճակից, պատասխանատվության աստիճանից:

Հարցին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հանձնաժողովում արդեն լսե՞լ են, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դեռ՝ ոչ, բայց անպայման հրավիրվելու է։

Հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են արդեն ավելի քան չորս ամիս։ Նախատեսված է վեց ամիս ժամկետ, սակայն եթե անհրաժեշտ լինի, հանձնաժողովականները կդիմեն ԱԺ-ին՝ ժամկետը երկարաձգելու համար, որի իրավունքն ունեն։ Անդրանիկ Քոչարյանը միեւնույն ժամանակ նշեց, որ իրենց աշխատանքների ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ աշխատում են վեց ամսվա ընթացքում ունենալ մաքսիմալ տեղեկատվություն։

Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանափակ փորձագետների առկայությունն իրենց ունեցած հսկայական տեղեկատվության արագ եւ ամբողջական մշակման հնարավորություն չի տալիս․ խորհրդատուների ինստիտուտ են սահմանել: Նրանցից մեկն էլ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցն է լինելու: Նա Անդրանիկ Քոչարյանին հայտնել է, որ այժմ Սիրիայում է, կօգնի, երբ վերադառնա․

«Բարձրաստիճան զինվորականների օգնությունը լինելու է այն, որ սխալ եզրահանգումների վրա հանձնաժողովականները չշեղվեն: Խորհրդատվություններ են պետք լինելու նաեւ հետախուզության, հրետանու, ռազմաօդային ուժերի հարցերով»,- մասնավորապես ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա հավելեց, որ խորհրդատուների ցանկում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանը, ռազմական գործիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը:

Հանձնաժողովն արդեն դիմել է ԱԱԾ, որպեսզի վերականգնվի այս անձանց գաղտնիության թույլտվության հնարավորությունը, քանի որ նրանք այս տարիներին թոշակի են անցել, դուրս են մնացել գաղտնիության ռեժիմից։ Խոսքը տեղեկատվության հասանելիության մասին է: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը զարմացած է, որ ԱԱԾ-ում այս գործընթացը դանդաղել է, թերացել է եւ հրավիրյալները դեռ չեն կարողանում մասնակցել նիստերին: Քոչարյանը հայտնեց, որ Վլադիմիր Հայրապետյանը նոյեմբերի առաջին տասնօրյակում լիարժեք մասնակցության կունենա հանձնաժողովի նիստերին։

 

Տպել
1021 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց