Շենգավիթի նախկին թաղապետը աշխատավայրում լոգասենյակ է ունեցել, գունավոր լույսերով ու երգող ջահեր (լուսանկարներ)

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Սարգսյանը երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ըստ Ոստիկանության տվյալների, նա Ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով տարբեր բարերարներից գումար է հավաքել, ապա ձեռք է բերել «Նիվա» ավտոմեքենաներ: Դրանք տնօրինել է իր հայեցողությամբ: Մեքենաներից մեկն էլ հայտնաբերվել է   Արմեն Սարգսյանի առանձնատան ավտոտնակում:

Այս ամենի առիթով շատերը նաեւ հիշատակեցին նախկին թաղապետի շքեղ առանձատունը: Ընդգծեցին, որ ժամանակին ունեցել է շքեղ աշխատասենյակ՝ թանկարժեք կահույքով, հանգստի սենյակ ու լոգասենյակ:

Այն, թե ինչ պայմաններում է աշխատել Շենգավիթի նախկին թաղապետ Արմեն Սարգսյանը եւ ինչ ժառանգություն թողել վարչական շրջանի այժմյան ղեկավարին ու մնացյալ աշխատակիցներին, փորձեցինք պարզել մեր այցի ժամանակ:

Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանում, ի դեպ, աշխատանքային եռուզեռ էր. մինչ քաղաքացիների ընդունելության ժամը, արդեն շրջանի ղեկավարի դռան առաջ տարաբնույթ հարցերով հավաքվել եւ իրենց հերթին էին սպասում բնակիչները:

Մեզ հետ զրուցած աշխատակազմի քարտուղար Կարապետ Շահինյանը կեղծ է համարում իրենց թաղապետարանի մասին լուրերը, թե այնտեղ շատ ճոխ պայմաններում են աշխատում: Պայմաններն, ըստ նրա, լավն են, փորձել են աշխատողների համար հարմարավետ դարձնել, սակայն դրանք շքեղ չես անվանի:

«Աթոռները հին են, համակարգիչները՝ սովորական, հեռախոսները՝ նույնպես»,- նշեց Շահինյանը՝ ավելացնելով, որ դրական կողմերից է այն, որ գեղեցիկ դահլիճ ունեն եւ վերելակ, թաղապետարաններից շատերում դրանք չկան:

Շահինյանի խոսքով՝ ինքը նման ճոխություններ չի տեսել, չի լսել, վերանորոգումն էլ մի քանի տարի առաջ են արել՝ նախկին թաղապետ Արմեն Սարգսյանի ժամանակ: Իր աշխատասենյակում առաջվա ղեկավարներից մնացած աթոռն է, այն նույն սենյակի մյուս աթոռներից տարբերվում է իր չափերով ու հարմարավետությամբ:

 

Իսկ արդեն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իր աշխատասենյակում նախկինի համեմատ շատ բաներ փոխվել են: Շքեղություն ապահովող գույքի մի մասը տեղափոխվել է դեռ իր նշանակվելուց առաջ: Աթոռները նախկինում ավելի ճոխ էին: Հիմա դրանք փոխարինվել են ավելի հասարակով, միայն մեկ աթոռ է մնացել՝ վարչական շրջանի ղեկավարինը: Պատերն էլ ժամանակին թանկարժեք նկարներ են զարդարել, որոնք եւս այժմ կախված չեն. միայն որպես հուշ՝ մեխերն են մնացել:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակում նախկին թաղապետից մնացած մյուս ճոխությունը ջահերն են, որոնց հատուկ են գունավոր լույսերը եւ երաժշտություն ապահովելու հնարավորությունը: Սակայն դրանք նույնպես կորցրել են առաջվա շքեղությունը: Վարչական շրջանի գործող ղեկավարությունը հրաժարվել է «ջահերին երգացնելու» պրակտիկայից: «Ժամանակին գունավոր լույսերը միացնելու դեպքում՝ երաժշտություն էր հնչում, բայց այժմ այդ ֆունկցիան անջատել ենք, ինչների՞ս է պետք: Եթե ուրիշ կարեւոր գործառույթ չունի, երաժշտությունը պետք չէ»,- նշեց Ռազմիկ Մկրտչյանը: 

Նրա աշխատասենյակի պահարաններից մեկը նաեւ դուռ է, որը բացվում է դեպի հանգստի սենյակ: Թաղապետի համար նախատեսված այս փոքրիկ անկյունում բազմոց եւ հեռուստացույց կա: Ռազմիկ Մկրտչյանը նշեց, որ բազմոցը նոր՝ իր ժամանակ են բերել, նախորդն ավելի շքեղ է եղել:

Փոքր լոգասենյակում լվացարան եւ լոգախցիկ կա: Երիտասարդ ղեկավարը թույլ չտվեց լուսանկարել այդ հատվածն ու նաեւ հանգստի սենյակը: Իր խոսքով՝ անձնական տարածք են, կարիք չկա հանրայնացնելու:

Նախկին թաղապետից մնացած աշխատասենյակն ու կահավորանքը, ճիշտ է, հասարակ չեն, շատ բաներ վարչական շրջանի ներկայիս ղեկավարին էլ դուր չեն գալիս, բայց իր խոսքով՝ ի՞նչ կարող է անել: «Ճիշտ չի լինի հիմա էլ աշխատասենյակը քանդելու, ավելի հասարակ դարձնելու համար գումար ծախսել»,- նշեց Ռազմիկ Մկրտչյանը:

Արձագանքելով այն կարծիքներին, որ նախկին թաղապետի ժամանակ լոգասենյակում ջրամերսման լոգնոց (ջակուզի) է եղել, թաղապետը ժպտաց: Նկատեց, որ լոգասենյակը հասարակ չէ, սակայն այդքան չափազանցնելն էլ ճիշտ չէ, մարդիկ շատ են ճոխացնում: Իր բառերով՝ «հայավարի են ասում»:

Աշխատակազմի քարտուղարն էլ իր հերթին նշեց. «Ջուր կա՞, որ ջակուզի լինի, ամբողջ 120 հոգանոց աշխատակազմի համար 2 զուգարան են նախատեսել»,- ասաց Կարապետ Շահինյանը: Աշխատակիցներն էլ կատակում են՝ նպատակային քիչ զուգարաններ են տեղադրել, որպեսզի քայլեն, համակարգչի առաջ շատ չնստեն:

Այցի ընթացքում շրջեցինք թաղապետարանի բոլոր բաժիններում: Աշխատակիցների խոսքով՝ սենյակները հասարակ են, սակայն հարմարավետության համար բոլոր պայմանները ստեղծվել են, իրենք դժգոհ չեն:

Տպել
13190 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին