ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ նոր վարկային պայմանագիր է ստորագրել

10/10/2019 schedule16:39

Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բազմաարժութային վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով։ Պայմանագիրը ստորագրվել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում, որտեղ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նաև հանդես է եկել ելույթով՝  ներկայացնելով ազգային արժույթով ֆինանսավորման կարևորությունն ու ազդեցությունը։

Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ հերթական համագործակցությունը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ միկրո և փոքր ձեռնարկություններին առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտներ՝ դրանով իսկ խթանելով Հայաստանում այս կարևոր հատվածի զարգացումը և ստեղծելով նոր աշխատատեղեր:

2010 թ․-ից ի վեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կարևոր գործընկեր։ Բանկի կայուն դիրքը, լայն մասնաճյուղային ցանցը և ռազմավարական կողմնորոշումը դեպի փոքր բիզնեսի շուկա հնարավորություն են տվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ և EFSE-ին հայաստանյան միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համար մինչ օրս գեներացնել ավելի քան 58 միլիոն եվրո: Նոր ներդրումը կշարունակի այդ տեմպը՝ իր մեջ ներառելով ինչպես ԱՄՆ դոլար, այնպես էլ ազգային արժույթ։ Վարկավորման այս տեսակը բանկին հնարավորություն կտա ավելի ճկուն սպասարկել ձեռնարկատերերի ֆինանսավորման կարիքները՝ չեզոքացնելով արժութային ռիսկի ուղղակի ազդեցությունը:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նման գործընկերներն անհրաժեշտ են EFSE-ին՝ օգնելու իրականացնել տեղական բիզնեսների համար կայուն ֆինանսների հասանելիության ընդլայնման իրենց առաքելությունը: «Նպաստելով ազգային արժույթով վարկերի տրամադրմանը՝ մենք միասին ներդրում ենք կատարում փոքր բիզնեսների կայունության և ապահով աճի մեջ, որոնք երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից են»,- ընդգծել է նա։ 

Իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը փաստել է, որ համագործակցության ինը տարիների ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսավորել է 1500-ից ավելի բիզնես ծրագրեր տարբեր ոլորտներում՝ ստեղծելով հավելյալ արժեք ինչպես վարկառուների, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Նրա խոսքերով՝ նոր պայմանագրի կնքումը ծրագրի շահառուներին զերծ կպահի արտարժութային ռիսկերից, ինչն իր հերթին կբարձրացնի ընկերությունների շահութաբերությունը և մրցունակությունը  տեղական շուկայում։ «Ես ուրախ եմ այս պայմանագրի ստորագրման առիթով, ինչը կրկին հավաստում է մեր փոխվստահության և շարունակական համագործակցության մասին»,- ասել է Ա․ Օսիպյանը։  

Տպել
746 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը