Այս պահի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր. Էրիկ Գրիգորյան

Այս պահի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ամենայն հավանականությամբ՝ էլ կարիք չի լինի ջուր բաց թողնել: Եթե լինի էլ, շատ փոքր ծավալների մասին է խոսքը: Մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ մոտ 30 մլն խմ-ով պակաս ջուր վերցրինք Սեւանից: Սա մոտավորապես այնքան է, որքան նախորդ տարի նախատեսվածից ավելի վերցրել էինք: Այսինքն՝ նաեւ նախորդ տարվա վերցրածն ենք կոմպենսացրել: Այս պահի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի է: Ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հաջորդ տարիների համար հնարավոր է նվազեցվի ջրի պահանջարկը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ ճիշտ աշխատանքի պարագայում կարելի է հասնել ավելի լավ արդյունքների. «Սա նվազագույնն է, որ հասել ենք: Մյուս տարի ավելի լավ ցուցանիշներ կարձանագրենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Շատ համարձակ հայտարարություն եք անում, մանավանդ անկանխատեսելի եղանակային պայմանները հաշվի առնելով: Բայց արդեն ասացիք»:

Տպել
439 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ