Yandex.Taxi-ն Հայաստանում որակապես նոր փուլ է թեւակոխում

10/10/2019 schedule11:03

Yandex.Taxi-ն Հայաստանում որակապես նոր փուլ է թեւակոխում. գերժամանակակից նորաբաց կենտրոնը վարորդներին կսպասարկի միջազգային ստանդարտներով՝ գոհացնելով նաեւ ուղեւորներին:

Ինչո՞ւ պետք է քաղաքացին, այնուամենայնիվ, ընտրի Yandex.Taxi-ն: Երբ այս հարցն ուղղեցինք Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանին, նա պատասխանեց. «Մեր ալգորիթմերը վարորդներին ճիշտ են բաշխում, այնպես են անում, որ նրանք հաճախորդին հասնեն ամենաարագ ձեւով: Մեր գլխավոր տարբերությունը մրցակիցներից այն է, որ ամեն րոպե, ամեն տեղ դուք կարող եք համոզված լինել, որ մեքենան կգա ու գինը կլինի ամենահարմարը շուկայում»:

Yandex.Taxi-ն Հայաստանում որակապես նոր փուլ է թեւակոխում: Երեւանում բացվել է Yandex.Taxi-ի գերժամանակակից տեխնիկայով հագեցած, իր նմանը չունեցող կենտրոն, որը թույլ կտա այսուհետեւ ընկերության հետ համագործակցող վարորդներին սպասարկել միջազգային չափանիշներին համապատասխան, ինչն անպայմանորեն անդրադառնալու է նաեւ ուղեւորների սպասարկման որակի վրա:

Կենտրոնում, վարորդը գրանցվելով, անցնելու է հատուկ թեստ, այնուհետեւ մենեջերի հետ անհատական հարցազրույց է ունենալու, որի ընթացքում տրամաբանական հարցերի միջոցով որոշվելու է, թե տվյալ վարորդը ո՞ր կարգում կարող է սպասարկել, պատասխանը վարորդը կստանա sms-ով: Կարեւորվելու է ամեն ինչ՝ սկսած վարորդի հագուկապից, մոտեցումից, մեքենայի որակից, թարմությունից մինչեւ մաքրություն:

Ընդամենը 3 տարի առաջ, երբ Yandex.Taxi-ն նոր էր մտնում երեւանյան շուկա, այստեղ իսկական խառնաշփոթ էր՝ անհատ վարորդներով, սակագնային վայրիվերումներով: Հիմա ձեւավորվել է քաղաքակիրթ շուկա, ու անգամ փողոցում դժվար է կանգնեցնել տաքսի. բոլոր վարորդներն ալգորիթմերի միջոցով գնում են դեպի իրենց հաճախորդը: Վատ վարորդներն ուղեւորների հետադարձ կապի միջոցով, գնահատման համակարգով դուրս են մնում ծրագրից, լավ վարորդները սպասարկում են հարմար պայմաններով:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կապիրկինը, շրջելով կենտրոնում, ասաց. «Հայաստանը մեզ մտերիմ երկիր է, հայերը՝ բարեկամական ժողովուրդ, ու երբ գալիս ես Երեւան, այստեղ տեսնում ես Yandex.Taxi, կարծես թե հեռավորությունը ՌԴ-ի ու ՀՀ-ի միջեւ նվազագույնի է հասցվում, կրճատվում է: Շատ կարեւոր է Yandex.Taxi-ի գործունեությունն այստեղ»:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հիացած էր կենտրոնով: Նա ասաց, որ ինքն էլ հաճախ է օգտվում Yandex.Taxi-ի ծառայություններից՝ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ՝ ՀՀ-ում. « Ես օր առ օր նկատում եմ, թե ինչպես է սպասարկման որակը բարելավվում, մեքենաների որակի բարձրացում լինում: Ցանկանում եմ, որ այս ընկերությունը զարգանա. սպասարկման որակի բարձրացումը լավ օրինակ կլինի բիզնես ոլորտի համար»:

Հայտնի է, որ բոլորովին վերջերս Yandex.Taxi-ն որակական նոր չափանիշ սահմանեց՝ ներդնելով «Կոմֆորտ», «Կոմֆորտ +» կարգերը: «Կոմֆորտ +»-ը նոր սակագին է, որն արդեն բավականին լավ արդյունքներ ունի՝ միջին գին ու որակ: Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ «Կոմֆորտ», «Կոմֆորտ +»-ի եւ «Բիզնես»-ի վարորդների նվազագույն վարկանիշը սահմանված է 4.9, դա չապահովելու դեպքում վարորդն իրավունք չունի սպասարկել, անգամ եթե ամենաժամանակակից, ամենաթարմ մեքենաներից է: Որակային կտրուկ փոփոխություններ ենք անում բարձր սակագների դեպքում, եւ վարորդների աջակցման կենտրոնը նաեւ նրա համար է, որ վարորդներն իրենց զգան ինչպես տանը, լավ սպասարկեն, մենեջերների հետ լինեն ընկերներ եւ այլն: Սա մոտեցում է՝ բարձր որակ տալու հասարակության տարբեր շերտերին»:

Aravot.am-ի հարցին, որ այսքան նորամուծություններ եք անում, նոր գաղափարներ գեներացնում, դրանից ուղեւորների դժգոհությունները նվազո՞ւմ են, Ավետիս Գասպարյանը պատասխանեց. «Ուղեւորների դժգոհությունները միշտ կան ու դա շատ լավ է, որովհետեւ առանց դրա մենք չենք ունենա որակի բարելավում: Մեր հասարակությունը չի սիրում լավ գնահատական տալ: Բայց որ վատ է լինում ինչ-որ բան, անպայման նշում են»:

Ավետիս Գասպարյանն ասաց, որ հատուկ մշակված համակարգ ունեն, որի միջոցով փորձում են հասկանալ՝ շահառուի գնահատականը օբյեկտի՞վ է, թե՞ սուբյեկտիվ. «Մենք մեր հասարակությանը կոչ ենք անում, հատկապես բարձր սակագների դեպքում, անպայման թողնել իրենց կարծիքը, որովհետեւ այդ կարծիքի հիման վրա ենք մենք այստեղ որոշում կայացնում՝ որեւէ որակական չափանիշ փոփոխելու հետ կապված: Մեծ փոփոխություններ են վերջին ժամանակներս կատարվում Yandex.Taxi–ում, որը պայմանավորված է հետադարձ կապով: Օրինակ՝ էկոնոմ սակագնում բացասական կարծիքներն ավելի շատ են, քան բարձր սակագների պարագայում է, որովհետեւ վարորդի վարկանիշն ավելի ցածր է, մեքենան ավելի հին է, բայց սակագինն էլ է ավելի ցածր, որը նույնպես օբյեկտիվ է: Հասարակությունը միշտ փորձում է ստանալ մաքսիմալ օգուտ՝ ավելի քիչ գնով: Ամբողջ աշխարհում է այդպես»:

Yandex.Taxi-ի EMEA եւ CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը հավելեց. «Մենք հիմա աշխատում ենք, որ նոր ծառայություններ ավելացնենք հավելվածում: Երբ օգտատերը նշում է, թե A կետից B կետ է ուզում տեղափոխվել, ծրագիրը կսկսի հուշել, թե ինչ տեսակի տրանսպորտով պետք է տեղափոխվել: Այս պահին հարմար է տաքսիով շարժվել կամ ավելի հարմար է ինչ-որ հատված ավտոբուսով գնալ, հետո՝ շարունակել տաքսիով: Ծրագիրը կհուշի ամենահարմար տեղափոխվելու հնարավորությունները: Այս ծրագիրը նախ թեստավորվելու է ՌԴ-ում, դրանից հետո առաջին երկիրը, որտեղ կթեստավորվի այն, կարծում եմ, կլինի Հայաստանը»:

Yandex.Taxi-ի միջազգային շուկայում պետմարմինների հետ կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վիսոցկին ասաց, որ «Հայաստանը մեզ համար կարեւոր տարածաշրջան է, այստեղ մենք տեսնում ենք կրթական մեծ ներուժ, այստեղ մենք ունենք ծրագրավորման երկու դպրոց: Մենք շարունակ ներդրումներ ենք անում կադրերի որակի բարձրացման համար, աշխատում ենք իրականացնել լավ գաղափարներ, օրինակ, մանկական սայլակներ ենք անվճար տեղադրում, որ անվտանգ երթեւեկություն ապահովենք: Հուսով ենք, շահառուների դուրը կգա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Ռուսաստանում հիմա չի թույլատրվում Հայաստանում տրված վարորդական իրավունքներով սպասարկել ուղեւորներին, եթե կա նման արգելք, այս հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, Ալեքսանդր Վիսոցկին պատասխանեց. «Մենք ուզում ենք հասնել նրան, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար ազգային վարորդական իրավունքների նկատմամբ վստահությունը մեծանա, դրա համար պետք է վարորդական իրավունքների ստուգման նոր համակարգ ներդնել, որ բարձրացվի վարորդական իրավունքների տրամադրման որակը, որպեսզի նրանք, ովքեր տաքսի են վարում կամ հասարակական տրանսպորտ, ունենան միայն բարձր որակ: Մենք դրա համար գտել ենք լուծում. պատրաստ ենք անվճար կիսվել եւ ստեղծել վարորդական իրավունքների ստուգման համակարգ»:

Ուղեւորների սպասարկման ոլորտում վերջին տարիներին մրցակցությունը մեծացել է, ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է քաղաքացին, այնուամենայնիվ, ընտրի Yandex.Taxi-ն: Երբ այս հարցն ուղղեցինք Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրենին՝ Ավետիս Գասպարյանին, նա պատասխանեց. «Մեր ալգորիթմերը վարորդներին ճիշտ են բաշխում, այնպես են անում, որ նրանք հաճախորդին հասնեն ամենաարագ ձեւով: Մեր գլխավոր տարբերությունը մրցակիցներից այն է, որ ամեն րոպե, ամեն տեղ դուք կարող եք համոզված լինել, որ մեքենան կգա ու գինը կլինի ամենահարմարը շուկայում»:

Տպել
1048 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին