Քոչարյանի աջակիցներն անցնում են շանտաժի

09/10/2019 schedule22:15

Ռոբերտ Քոչարյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ հայտարարություն են տարածել, ստորագրահավաք սկսել ու պահանջում են փոխել նրա խափանման միջոցը: Արտառոց ոչինչ չկա, նորմալ է. մարդիկ, ովքեր նրա իշխանության տարիներին իրենց ավելի լավ են զգացել կամ անկեղծորեն հավատում են, որ նա անմեղ է, որոշել են ամեն գնով օգնել իրենց «հերոսին»: Տարօրինակը թերեւս միայն հայտարարության տեքստն է:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ մարդը, որը փաստաթղթեր ու ընտրություններ կեղծելով դարձել է Հայաստանի նախագահ, պաշտոնավարման տարիներին ահռելի հարստություն կուտակել, հետո էլ տասը զոհերի գնով իշխանությունը փոխանցել ընկերոջը ու հեղափոխությունից հետո, բնականաբար, հայտնվել ամբաստանյալի աթոռին, հռչակվում է քաղբանտարկյալ: Հայտարարության մեջ ավելի մեծ զավեշտներ կան: Օրինակ՝ նշվում է, որ «նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա»: Եվ սա՝ այն դեպքում, երբ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելն այն փոքրաթիվ հարցերից է, որոնց շուրջ հասարակության առնվազն 90-95 տոկոսը համերաշխ է: Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Իսկ երբ Քոչարյանն ազատության մեջ էր (ու զբաղեցնում էր նախագահի պաշտոնը), մեր հասարակությունը համերա՞շխ էր, թե՞ հակառակը՝ բաժանված էր յուրայինների եւ օտարների, ընդ որում՝ յուրայիններին կարելի էր ամեն ինչ, իսկ օտարները կամ «անզգույշ քաշքշոցի», կամ «մի խումբ ռոմանտիկների», կամ «հանրային գերակա շահի» զոհ էին դառնում:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «Հայաստանն այսօր ավելի, քան երբեւէ կարիք ունի արդարության»: Հիրավի ոսկի խոսքեր են: Այո, Հայաստանում պիտի իշխի արդարությունը, դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է: Բայց նրա աջակիցներն արդարության վերաբերյալ բոլորովին այլ պատկերացումներ ունեն: Նրանց կարծիքով՝ արդարությունն այն է, որ ծանրագույն հանցանքների մեջ մեղադրվողն ազատ արձակվի:

Իսկ հայտարարության ամենատարօրինակ հատվածն այն է, որտեղ Քոչարյանի անազատությունը գնահատվում է որպես սպառնալիք հայկական երկու պետությունների անվտանգությանը: Հասկանալի է, որ խոսքը Քոչարյանի ինչ-որ գերբնական հատկությունների մասին չէ, այսինքն՝ այնպես չէ, որ նա մեկուսարանից դուրս է գալու, եւ հայկական երկու պետությունների բոլոր թշնամիները խուճապահար փախչելու են: Ամենայն հավանականությամբ հայտարարության հեղինակները նկատի ունեն, որ չի կարելի բարկացնել Ռուսաստանի նախագահին, որովհետեւ դա կարող է վնասել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Բայց եկեք ընդունենք, որ սա ընդամենը շարքային քաղաքացիների վրա ազդելու մանիպուլյատիվ փորձ է, որովհետեւ միջազգային հարաբերություններում անձնական կապերն, իհարկե, որոշակի դերակատարում ունեն, բայց Ռուսաստանն այն պետությունը չէ, որ իր արտաքին քաղաքական շահերը ստորադասի միջանձնային հարաբերություններին: Ռուսաստանին, որպես պետություն, մեր տարածաշրջանում ոչ թե հլու-հնազանդ «ֆորպոստ» է պետք, այլ հզոր, կայուն եւ դինամիկ զարգացող դաշնակից: Իսկ հզոր պետություն ունենալու համար երկրում պիտի արդարությունը վերականգնվի, պիտի ներհասարակական համերաշխություն լինի, ժողովրդավարություն լինի, ժողովրդի աջակցությունը վայելող իշխանություններ լինեն, մրցակցային բիզնես-միջավայր լինի, եւ այսպես շարունակ: Այսինքն՝ պիտի լինի այն ամենը, ինչը չկար Քոչարյանի օրոք:

Մի խոսքով՝ միջազգային հարաբերություններում պետք չէ դաշնակիցներ մուրալ, որովհետեւ դա որեւէ արդյունք չի տալու (վկա՝ պատմության դասերը): Դրա փոխարեն պետք է ձգտել հզոր պետություն ունենալ, եւ այդ դեպքում աշխարհի հզորներն իրենք կձգտեն դաշնակցային հարաբերություններ հաստատել մեզ հետ: Հասկանալի է, որ սա անհամեմատ ավելի բարդ է (մուրալն ու հետո «հայի բախտից» դժգոհելն ավելի հեշտ է), բայց մենք, ըստ էության, այլընտրանք չունենք: Թավշյա հեղափոխությունն, ի դեպ, հենց «այս մասին էր»:

Տպել
4556 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան