Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա. Նիկոլ Փաշինյան

Այսօր մենք ունենք վիճակագրական եւ բովանդակային իրողություն: Վիճակագրական իրողությունն այն է, որ մեր համակարգում այսօր կա 10 հազարից ավելի հանրակրթության ոլորտում աշխատող մարդ եւ ունենք իրողություն, որ ուսուցիչ կոչման հետեւում թաքնվում են ոչ բավարար մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդիկ: Այս մասին այսօր՝ «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ուսուցչի աշխատանքի նկատմամբ կա քամահրական վերաբերմունք:

Վարչապետն ասաց, որ դեպքեր ունենք, երբ որ կոչումի հետեւում թաքնվում են եւ ունենում են անձեռնմխելիություն:

«Ազատամարտիկ բարձր է հնչում, ճի՞շտ է, ոչ մեկը չի կարող կասկածել: Ունենք երեւույթներ, երբ որ ազատամարտիկ կոչման հետեւում նշանակում է՝ թալանելու, նվաստացնելու, օրենքից վեր լինելու իրավունք»,- ասաց վարչապետը:

«Ես ԵՊՀ-ում էի սովորում, դասախոսը մտավ լսարան ու աշխարհագրության մասին իր պատկերացումը հետեւյալն էր, որ սկզբից Նախիջեւանն է գալիս, հետո՝ Իջեւանը: Ինքը դասախոս էր, գիտական կոչում ունեցող մարդ եւ եկել էր, որ մեզ դաս տար: Մենք սրան պե՞տք է անդրադառնանք, թե՞ չէ: Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում պաշտպանված դոկտորական ատենախոսություններին: Ում մոտենում ենք՝ պարզվում է՝ կեսը կեղծ է: Անդրադառնալո՞ւ ենք, թե՞ չենք անդրադառնալու: Ես տարբերակ չեմ տեսնում, որ առանց սրան անդրադառնալու մենք ՀՀ-ում կարող ենք կրթության ոլորտում հարց լուծել: Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա: Շատերն ասում են՝ հեղափոխության շրջանում երեխաները դուրս են եկել փողոց: Մենք դրան ուղղված ոչ մի գործողություն չենք արել, թերեւս միայն այն պարագայում, երբ դռները փակել են եւ չեն թողել, որ նրանք դուրս գան: Պետք չի ասել՝ ես ուսուցիչ եմ, ուրեմն՝ անձեռնմխելի եմ, ես ազատամարտիկ եմ, ուրեմն՝ ես անձեռնմխելի եմ, ես հոգեւորական եմ, ուրեմն՝ ես անձեռնմխելի եմ: Այդպես մեկն էլ կասի՝ ես էլ նախարար եմ, բա մի 5 հարկանի տուն չունենա՞մ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
8257 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում