Ի՞նչ է սպասվում վանաձորցի աթլետներին Վանաձորի մարզադաշտի վերակառուցումից հետո. ՀՖՖ-ն չի պատասխանում

Այն, թե Վանաձորի մարզադաշտի վերակառուցումից հետո ինչ կլինի վանաձորցի աթլետների ու այլ մարզիկների հետ, որոնք մինչեւ այս մարզվել են այնտեղ, անորոշ է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատասխանում այդ հարցին: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վանաձորցի աթլետ Լիլիթ Հարությունյանը նշել էր, որ այնտեղ հաճախ մարզվում են ինչպես աթլետներ, այնպես էլ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքի բնակիչներ: Նա մտավախություն էր հայտնել, որ վերակառուցումից հետո իրենց թույլ չեն տա օգտվել մարզադաշտից: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ-ից նշեցին, որ այս հարցով տեղեկություններ չունեն:

«Աթլետների հետ կապված մենք որեւէ տեղեկություն չենք կարող տալ»,- նշված է պաշտոնական պատասխանում:

Ֆուտբոլի ֆեդերացիայից նաեւ հայտնեցին, որ վերակառուցումից հետո մարզադաշտը տրամադրվելու է Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող որեւէ ակումբի: Դա կլինի այն ակումբը, որը կներկայացնի համապատասխան հավաստիացումներ, որ պատրաստ է իրականացնել մարզադաշտի հետագա պահպանությունը:

Վանաձորի մարզադաշտի շինարարական աշխատանքները վերսկսվել են 2018 թվականի հունվարին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ավարտել դրանք 2020 թվականի ընթացքում: Որոշ ժամանակ առաջ աթլետներն դեռ մարզումներ էին անցկացնում այնտեղ, սակայն բախվում էին անվտանգության հետ կապված խնդիրների: Ճակատագրական վնասվածքներ չստանալու համար նրանք մեծ քարեր էին դնում ցցված արմատուրաների վրա: Այժմ շինարարական աշխատանքներն են ընթանում, եւ քանի որ եղանակները տաք են, նրանք մարզվում են անտառում:

Տպել
493 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը