Հարգանքով եմ վերաբերվում աշխատանքով զբաղվող ցանկացած մարդու, որևէ մասնագիտության չպետք է քամահրանքով վերաբերել. Փաշինյան

Որեւէ մասնագիտության չպետք է քամահրանքով վերաբերվել։ Այս մասին այսօր՝ «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հիմա պատասխանատու ասում եմ, որ այս ընթացքում չի եղել դեպք, որ քիչ թե շատ կայացած որեւէ ձեռնարկության կամ ձեռնարկատիրոջ հետ չխոսեմ եւ հստակ չնշվի, որ մենք ունենք աշխատուժի խնդիր, թափուր աշխատատեղեր, որ չենք կարողանում համալրել, ընդ որում, դա վերաբերում է ե՛ւ բարձր որակավորում, ե՛ւ միջին որակավորում, ե՛ւ որակավորում գրեթե չպահանջող աշխատատեղերին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ պետք է փոխել քամահրական վերաբերմունքն ինչ-որ աշխատանքի նկատմամբ. «Կա նաեւ դիտարկում, որ մեր շատ հարգելի քաղաքացիները նախընտրում են, օրինակ, Ռուսաստանում աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց իրենց գյուղում խաղող հավաքելու աշխատանքի համար չգնալ, չընդունվել։ Սա վարկած է, գուցե ես սխալվում եմ, սակայն այստեղ կա որոշակի վարքագծային տրամաբանություն։ Ընդ որում, գուցե դրա մեջ միայն իրենք չեն մեղավոր, այլ բոլորը, ովքեր վատ են վերաբերվում ինչ-որ աշխատանքի։ Որեւէ մասնագիտության չպետք է քամահրանքով վերաբերվել։ Ենթադրենք մարդը գնացել, տաքսի է վարում, չի կարելի քամահրական վերաբերմունք դրսեւորել տաքսու վարորդի, բանվորի նկատմամբ։ Ես հարգանքով եմ վերաբերվում աշխատանքով զբաղվող ցանկացած մարդու։ Իմ աշխատանքային կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել, եւ շատերը այստեղ ներկաներից տարբեր աշխատանքներ են կատարել»։

Տպել
940 դիտում

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը