Ցեղասպանության խնդրից բնապահպանական հարցեր. Reuters-ը, Dailymail-ը եւ Harpersbaz-ը՝ Քիմ Քարդաշյանի այցի մասին

Քիմ Քարդաշյանն իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ու երեխաների հետ նախօրեին Երեւանում այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեց՝ հարգանքի տուրք մատուցելով Հայ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Այս մասին գրում է բրիտանական հայտնի Dailymail պարբերականը՝ լուսաբանելով Քարդաշյանի այցը Հայաստան:

Աշխարհահռչակ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցն Հայաստան միջազգային պարբերականների ուշադրության կենտրոնում է: Նրա այցին ու Երեւանում անցկացվող WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ համաժողովին անդրադարձել են Reuters-ը, Dailymail-ը եւ Harpersbazaar-ը:

«38-ամյա Քարդաշյանը հայտարարեց՝ հուզված է այն փաստով, որ ոչ բոլորն են ընդունել Օսմանյան Կայսրությունում 1,5 մլն հայերի ցեղասպանությունը»,- մեջբերում է պարբերականը՝ հիշեցնելով, որ Քարդաշյանին քննադատեցին Թուրքիայում ձեռներեցությամբ զբաղվելու համար:

Harpersbazaar-ը նշում է, որ Քիմ Քարդաշյանը ժամանել է Հայաստան՝ իր երեխաներին հայկական եկեղեցում մկրտելու համար: «Քիմը, որի հայրը ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանն է, մի քանի տարի առաջ էր ժամանել Հայաստան: Այսպիսով Ռոբերտի դուստրերը միավորվեցին հայկական պատմական ժառանգությանը: Ավելին՝ Քիմն իր երեխաներին կնքել է Էջմիածնի եկեղեցիում»,- նշում է պարբերականը:

Քիմ Քարդաշյանը բացի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին խոսելուց, ակտիվորեն բարձրաձայնում է նաեւ բնապահպանական խնդիրների մասին: Ինչպես նշում է Reuters-ը, Երեւանում Քարդաշյանը շվեդացի երիտասարդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Տունբերգին անվանել է «խիզախ եւ զարմանալի երիտասարդ կին»: Նա կիսում է երիտասարդ ակտիվիստի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ մտահոգությունները:

Քիմը նաեւ ասել է, որ կցանկանար ընթրել ակտիվիստի հետ, որը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժամանակ հայտարարել էր, որ նրանք գողացել են իր մանկությունը դատարկ խոստումներով:

Տպել
396 դիտում

Երգիչներից մեկի՝ եկամուտներ թաքցնելու դեպքով քրգործ է հարուցվել, մեկինն էլ կարող է հարուցվել. Անանյան

Աշխարհը փոխում է մտքի, մտածողության ինովացիան. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

ՀԴՄ կտրոնների մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկային տեսչության պետը պաշտոնանկ է արվել

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան