Գյումրիում հերթական կենդանուն են տանջել, կապած քարշ տվել մեքենայի հետեւից. տղամարդուն պատժելու համար օրենք դեռեւս չկա

Օրերս համացանցում տարածված տեսանյութը, թե ինչպես է քաղաքացին շանը մեքենայից կապած քարշ տալիս, քննարկումների առիթ դարձավ:

Գյումրիում հերթական կենդանին էր ենթարկվել դաժան վերաբերմունքի, սակայն այդ արարքի համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ դեռեւս չկա: Մի կողմից խորհրդարանը քննարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, մյուս կողմից համացանցում շարունակվում են հրապարակվել եւ տարածվել այդ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ ու տեսանյութեր:

Վերջին տեսանյութը հոկտեմբերի 4-ին հրապարակել էր «ԴԻՆԳՈ ԹԻՄ» հասարակական կազմակերպությունը: Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում:

Կազմակերպության ղեկավար Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ այդ օրն իրենց ՀԿ-ին անանուն նամակ են ուղարկել, որտեղ կցված է եղել տեսանյութը: Նշված անձը կապել է շանը մեքենայից եւ վարել այնքան, մինչեւ կենդանին ուժասպառ է եղել, որից հետո պարանը մեքենայի միջից բաց են թողել ու գնացել: Պարանը կենդանու վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Տեղում քաղաքացիներից մեկն ահազանգել է «911» ծառայություն, քանի որ վիրավոր կենդանին իրեն ագրեսիվ է պահել եւ չեն կարողացել սեփական ուժերով ազատել կապանքից: Քնեցնելուց հետո փրկարարները հանել են պարանը եւ բաց թողել, սակայն շան գտնվելու վայրն այժմ հայտնի չէ:

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել հոկտեմբերի 8-ին: Այն հեղինակել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Մինչեւ օրենքի ամբողջական ընդունումը, դեպքերը չեն պակասում, որոնք, սակայն, անպատիժ են մնում: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար այժմ էլ տույժ է նախատեսում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը, որը սահմանում է տուգանք 30.000-50.000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 80.000-100.000-ի չափով: Հոդվածը, սակայն, փաստացի չի գործում: Այս մասին հայտնեց «ԴԻՆԳՈ ԹԻՄ»-ի ղեկավարը:

«Արդեն որերորդ դեպքն է, որ մենք այդ հոդվածով Ոստիկանություն հաղորդում ենք ուղարկում, սակայն ստանում ենք պատասխան՝ չկա այն վարչական մարմինը, որը պետք է տուգանի»,- նշեց Օվսաննա Հովսեփյանը՝ հավելելով, որ օրենքով այդ մարդուն այսօր չեն կարող պատժել:

Քանի որ ինքնադատաստան չեն կարող տեսնել, իսկ օրենքով ոչինչ անել հնարավոր չէ, կազմակերպության ղեկավարի խոսքով՝ միակ բանը, որ մնում է՝ մարդուն խայտառակ անելն է, որ իր բոլոր բարեկամները եւ հարեւանները տեսնեն. այդպիսով իրեն մի փոքր վատ կզգա:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ դեպքի հետ կապված հաղորդում ստացել են, գործն այս պահին ուսումնասիրվում է: «Դինգո Թիմ»-ը հրապարակել էր նաեւ այդ արարքը կատարող անձի մեքենայի պետհամարանիշը՝ 35UN091, մակնիշը՝ «Opel»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ «35UN091» պետհամարանիշի մեքենան պատկանում է քաղաքացի Հարություն Ալբերտի Մուրադյանին: 1976 թ.-ին ծնված տղամարդը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ է:

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցը շատ լուրջ է. այս կարծիքին է Օվսաննա Հովսեփյանը, որի խոսքով՝ անհրաժեշտ է օր առաջ ընդունել դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը: Ըստ նրա՝ մինչեւ այդ արարքը չդառնա լուրջ պատժելի, դեպքերը չեն պակասելու:

«Չեմ ասում՝ օրենքի ընդունումից հետո դեպքերն ամբողջովին վերանալու են, անգամ այն երկրներում, որտեղ  մարդիկ մինչեւ 10 տարի կարող են դատապարտվել՝ կենդանուն վնասելու համար, միեւնույն է, էլի հանդիպում են նման միջադեպեր, բայց հաստատ դաժան վերաբերմունքի դեպքերը կպակասեն»,- նշեց հաստատության ղեկավարը:

Քննարկվող օրենքի նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար ընդհուպ մինչեւ երեք տարով ազատազրկում է նախատեսվում: Այդպիսի վերաբերմունք է համարվում կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձերի իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը: Այս արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով (100.000-300.000 դրամ) կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարել են մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ 2 եւ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատկից 500-ապատիկի չափով (300.000-500.000 դրամ) կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով: 

Անի Ավագյան

Տպել
3215 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից