Իրանի նախագահը 2 մլն դոլար տրամադրեց, ՀՀ կառավարությունը 8 տարի չկարողացավ 256 մլն դրամ հատկացնել Մեղրու գազաֆիկացմանը

Հայաստանի Հանրապետության հարավային դարպաս հանդիսացող Մեղրի խոշորացված համայնքը տարիներ շարունակ զրկված է կապույտ վառելիք ունենալուց: 2011 թ.-ին սկսված գազաֆիկացման աշխատանքներն այդպես էլ չավարտվեցին, պատճառը՝ նախորդ իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն ու ոչ ավելի, ոչ պակաս՝ 256 մլն չունենալն էր:

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքն ընդգրկում է 2 քաղաքային՝ Մեղրի եւ Ագարակ, ինչպես նաեւ 11 գյուղական համայնքներ՝ 12 հազար բնակչով: Չնայած այն փաստին, որ Մեղրին սահմանակից է Իրանին եւ որ գազամուղն անցնում է հենց Մեղրիով ու հասնում անգամ Երեւան ու հեռավոր գյուղեր, բնակիչները դեռ կարոտ են գազաֆիկացում ասվածին. «Պատուհանիս տակով է անցնում գազի տրուբան, ամեն Աստծո օր նայում եմ ու փետ ջարդում, ու դեռ ինչքա՞ն, սա ո՞ր թիվն է»,- մեզ հետ զրույցում ասաց Մեղրիի Մելիք Օհանջանյան փողոցի բնակիչներից մեկը՝ նշելով, որ Մեղրու բոլոր փողոցներով անցնում են գազի խողովակները:

Բնակիչների դժգոհությունն ավելի է սրվում ցրտերն ընկնելուն զուգահեռ: «Լիճք եւ Տաշտուն համայնքները, թերեւս, մեր ամենախնդրահարույց համայնքներն են. բարձր լեռնային են դրանք: Իրականում ջեռուցման խնդիրը լուրջ է. սրա արմատները խորն են: Խնդիր կա թե՛ օրենսդրության հետ, թե՛ ռեսուրսների առկայության: Կոնկրետ Լիճք եւ Տաշտուն գյուղերում այսօր պատային իրավիճակ է, բայց խնդիրը միայն այս 2 համայնքներում չէ: Մենք խնդիր ունենք Ագարակ եւ Մեղրի քաղաքներում, Արաքսամերձ բնակավայրերում ու բոլոր գյուղերում, պարզապես նշածս 2 գյուղերն են ցրտաշունչ»,- ասաց քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Մեղրի խոշորացված համայնքի տարածքը կազմում է 66 հազար 400 հեկտար, որի մեջ է նաեւ «Արեւիք» ազգային պարկը, իսկ օրենսդրությամբ ազգային պարկից արգելված է անգամ թափուկի դուրս բերումը: Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է՝ ոչ միայն բնակիչները բնակարանները տաքացնելու խնդիր ունեն, այլ նաեւ համայնքը՝ համայնքապատկան կառույցները ջեռուցելու. «ՄԵՐ ՀՈԱԿ-ները, մանկապարտեզներն ու արվեստի դպրոցները ջեռուցելու խնդիր ունենք: Նախորդ տարի բնապահպանության նախարարությունը պահպանվող հատուկ տարածքների հետ համատեղ, որպես կոմպենսացիա, մեզ բրիկետներ տրամադրեց, ասում են՝ այս տարի էլ են տալու, բայց սա եւս խնդրի վերջնական լուծում չէ»:

Մխիթար Զաքարյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում կառավարությունից ու մարզպետարանից սկսել են քայլեր ձեռնարկել՝ Մեղրու գազաֆիկացման խնդրի հետ կապված. «Հանրապետության փոխվարչապետի հանձնարարությամբ՝ փոխմարզպետը կապվեց, մենք փաթեթը ներկայացրել ենք, նախագծանախահաշվային աշխատանքներ են տարվում «Գազպրոմ»-ի հետ: Նախատեսվում է Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, ինչպես նաեւ բնակչության ամենամեծ թիվ ունեցող Լեհվազ համայնքը գազաֆիկացնել, դրանից հետո Արաքսամերձ գյուղերում նախատեսում ենք արեւային պանելներ տեղադրել բնակիչների տներում»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ հայ-իրանական գազամուղն անցնում է Մեղրիով եւ որ Մեղրի համայնքի բակերում գազատար խողովակներ են տարիներ առաջ անցկացվել, փոխարենը բնակարանների գազաֆիկացում մինչ օրս չի արվել, ի՞նչն է եղել պատճառը, քաղաքապետը մանրամասնեց. «Թերությունների համակցության արդյունքն է, որ Մեղրին մինչ օրս չի գազաֆիկացվել: 2011 թ.-ից աշխատանքներ տարվել են, առյուծի բաժինը կատարված է, բայց որքան էլ զարմանալի լինի, 2011 թ.-ին Իրանի նախագահը 2 մլն դոլար հատկացրեց ՀՀ կառավարությանը, որ իրեն անմիջական հարեւան Մեղրի եւ Ագարակ համայնքները գազաֆիկացնեն: Աշխատանքները կատարվեցին, բայց 256 մլն դրամ պակասեց: Գուցե զավեշտալի հնչի, բայց տարիներ շարունակ երբ դիմում էինք էներգետիկայի նախարարությանը, ասում էին, թե ուզում են նորից դիմել Իրանին՝ հերթական գրանտի համար: Սա զավեշտ է, քան ինչ-որ բան»,- ասաց քաղաքապետը:

Ստացվում է՝ նախորդ կառավարությունները 8 տարի շարունակ այդպես էլ չկարողացան 256 մլն դրամ հատկացնել Հայաստանի հարավային դարպաս հանդիսացող Մեղրին գազաֆիկացնելուն, կամ էլ հերթական անգամ գործ ունենք միլիոնների փոշիացման ու ձախողած ծրագրի հետ: «Օբյեկտիվ բողոք կա բնակչության մեջ, Իրանից մինչեւ գազամուղը հասնում է Երեւան, բավականին ծախս է կատարվում, իսկ Մեղրիում ինքնարժեքն ավելի ցածր է: Սկզբում նաեւ պատճառաբանում էին, թե քիչ բաժանորդներ կլինեն, եկամտաբեր չի լինի… բայց հիմա, փաստորեն, կառավարությունից հանձնարարական է իջեցվել, ու սկսել են քայլեր ձեռնարկել»,- շարունակեց համայնքի ղեկավարը:

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որն աշխատանքային խմբի ղեկավարն է, «Հայկական Ժամանակ»-ին մանրամասնեց, որ նախկին նախագծողի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել նախագիծ-նախահաշիվ կազմել. «Ագարակի կոմբինատն էլ որպես դոնոր ֆինանսավորելու է նախագծանախահաշվային աշխատանքների գումարը: Պայմանագրով նախատեսված է մինչեւ նոյեմբերի 1-ն ավարտել փաստաթղթերի ու նախագծի էքսպերտիզան, որից հետո պարզ կլինի, թե որքան գումար է անհրաժեշտ՝ գործն ավարտին հասցնելու համար»,- ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ թեպետ դեռեւս չկա հստակ որոշում, որ գազաֆիկացումն անց է կացվելու, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ միանշանակ տարվում են: «Թեպետ խոստացել են, որ մինչեւ ամսի 1-ը կասեն, թե որքան գումար է անհրաժեշտ՝ աշխատանքներն ավարտելու համար, սակայն, նախնական հաշվարկներով, ավելի քիչ գումար կպահանջվի»,- ասաց մարզպետի տեղակալն ու հավելեց, որ այս 8 տարիների ընթացքում ոչ միայն գումարի կարիք են ունեցել նախորդները, այլ նաեւ՝ քաղաքական կամքի. «Կա քաղաքական կամք, կա նախնական  պայմանավորվածություն՝ աշխատանքներն իր տրամաբանական ավարտին հասցնելու»:

Նարեկ Բաբայանը նաեւ դժգոհեց, որ աշխատանքները դեռ չսկսած, որոշ քաղաքական ուժեր ու պատգամավորներ արդեն իսկ աշխատանքները փորձում են վերագրել իրենց. «Գազի հարցը դեռ լուծված չէ, բայց իրենց հեռուստաալիքներով ասում են, գովազդում են, թե ԱԺ այս-ինչ պատգամավորը եկավ Մեղրի կամ մի ելույթով լուծեց գազի հարցը, դա ուղղակի սիրուն չէ: Ոչ ոք, բացի մեր կառավարությունից ու նախաձեռնողներից, որեւէ բանով մեզ չի օգնել, որեւէ քննարկում չի տարել մեզ հետ»:

Տպել
9852 դիտում

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել