Ոստիկանը բերման է ենթարկվել ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու կասկածանքով (տեսանյութ)

Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին ճանապարհային ոստիկանի կողմից թմրամիջոց ձեռք բերելու փորձը։ Ոստիկանության կապիտանը աշխատանքի ժամին ծառայողական մեքենայով մոտեցել էր պայմանավորված վայր, որ մի տղամարդուց թմրամիջոց վերցներ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթով և կաթուցիչով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։Հանգամանքները պարզվում են։

Տպել
1127 դիտում

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է