Ինչի՞ ես սպասում, թույլտվությա՞ն. կայացավ Ալեքսիս Օհանյանի գրքի երեւանյան շնորհանդեսը

08/10/2019 schedule21:33

21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու ժամանակաշրջան է․ այս կարծիքին է գործարար, ակտիվիստ, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որի «Առանց թույլտվության» գրքի հայերեն տարբերակն այսօր ներկայացվեց հայ ընթերցողների դատին։

Մի քանի տարի առաջ լույս տեսած գիրքը, որը Հայաստանի սահմաններից դուրս լուրջ հաջողություններ գրանցեց, թարգմանված տարբերակի նախաբանի հեղինակ Արսեն Բաբայանի կարծիքով՝ հայրենիքում եւս բեսթսելլեր է դառնալու։

Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչեւ Reddit-ի հիմնադրումը եւ դրան հաջորդող իրադարձությունները։ Իսկ վերջում ընթերցողին մոտիվացնող հարցն է սպասում․ ինչի՞ն ես սպասում, թույլտվությա՞ն։

Հարց, որը մինչեւ լեփ-լեցուն դահլիճ մտնելս եւ լրագրողներով շրջապատված Ալեքսիս Օհանյանին մոտենալս ինձ էլ էր տանջում։ Ի՞նչ անել, եթե նախապես չեմ հավատարմագրվել ու չեմ կրում այն նշանը, որ կար ծանոթ լրագրողների մոտ։ Հետեւելով «Առանց թույլտվության» գրքի խորհրդին՝ ներս մտա առանց թույլտվության։ Նմանատիպ մի դրվագ էլ պատմեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը։

Գիրքն առաջին անգամ հայերեն է թարգմանվել «Կարապ» ընկերության կողմից։ Թիմը ծրագիրն իրականություն դարձնելու համար շուրջ 1 տարի է աշխատել։ Ինչպես նշեց Շավարշ Կարապետյանը, գրքի մասին նախապես չեն իմացել, պարզապես հայ գործարարի կերպարը շատ էր հետաքրքրում բոլորին, հետագայում ընթերցելուց հետո վերջում տրված հարցն իրենց էլ է մոտիվացրել։

«Ես միանգամից գրեցի իր էլեկտրոնային հասցեին եւ ստացա պատասխան։ Նրա խորհուրդն այնպես արեց, որ մենք բոլորս այսօր այստեղ հավաքվենք, եւ գիրքը հասանելի լինի հայ ընթերցողներին»,- նշեց Շավարշ Կարապետյանը։

Գրքում իրական հերոսներ են իրական պատմություններով։ Առանցքը ձեռնարկատերերն են եւ երիտասարդների մի խումբ, որոնք դեմ էին համացանցի ազատության սահմանափակմանը։

Հայերեն թարգմանության հեղինակ Աննա Միրզոյանի խոսքով՝ գիրքը մոտիվացնող է բոլորի համար։ Ինչ-որ առումով իրենց ոլորտում բոլորն էլ ձեռնարկատերեր են եւ քայլ անելուց առաջ հարցնել պետք չէ, պարզապես անհրաժեշտ է բացել դյուրակիր համակարգիչը եւ  հաջողություններ գրանցել։

«Գրքում տեղ է գտնում այն գաղափարը, որը եթե դու ունես հիանալի միտք, վստահ ես, որ այդ միտքն իրատեսական է, իրական խնդիր է լուծում, ուրեմն դու կարիք չունես թույլտվության»,- իր խոսքում նշեց Աննա Միրզոյանն՝ ավելացնելով, որ թարգմանությունը եւս հնարավոր չէր լինի, եթե 3 կարեւորագույն բաղադրիչներ չլինեին՝ նախանձեռնողականությունը, ազատ գաղափարների հանդեպ բաց լինելը եւ համացանցը։

Սակայն հենց համացանցի ժամանակավոր բացակայությունն է նպաստել, որպեսզի գիրքը գրվի։ «Ես մեկ շաբաթ փակվեցի տանը, որտեղ չէի կարող օգտվել համացանցից եւ հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում գրեցի գրքի մեծ մասը»,- անկեղծացավ հեղինակը՝ Ալեքսիս Օհանյանը, ում խոսքով՝ գրելն այդքան էլ դյուրին չէր, սակայն նախաձեռնությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ իր առցանց ծրագրերն իրականացրեց առանց թույլտվության։

«Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն ու կատարեն քայլեր` չսպասելով ուրիշների թույլտվությանը: Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունն ընձեռում են բոլորին»,- նշեց Օհանյանը։

Շնորհանդեսին թարգմանված գրքի առաջին օրինակը իրական հեղինակի համար էր նախատեսված։ Կազմակերպիչների խոսքով՝ հենց սկզբից՝ ծրագրելու ժամանակ՝  շնորհանդեսն այսպես կենդանի էին պատկերացնում, որտեզ հեղինակն անձամբ կներկայացներ, խորհուրդներ կտար։

Ամերիկաբնակ հայ գործարարը ծնվել է ապրիլի 24-ին։ Շավարշ Կարապետյանը դրա մեջ մի նոր խորհուրդ է տեսնում եւ առաջարկում դուրս գալ պարտվողի վիճակից՝ այն նոր վերածնունդ համարելով. «Սա եւս մեկ ապացույց է․ օտար հողում ապրող Ալեքսիս Օհանյանը ապրիլի 24-ին է ծնվել եւ հաղթանակել  կյանքում»։

Ալեքսիս Օհանյանը Երեւանում է՝ մասնակցելու WCIT համաժողովին:

Տպել
2345 դիտում

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան