Հայաստանում առաջխաղացում կա, խանդավառություն կա. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյան

Հայաստանում առաջխաղացում կա, խանդավառություն կա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Վերջինս WCIT 2019 համաշխարհային ՏՏ ոլորտի համաժողովի բանախոսներից է:

Նա պատասխանել է համաժողովի եւ ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Զորյան, արդեն 2-րդ օրն է՝ Երեւանում ընթանում է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Հավանաբար մասնակցել եք նաեւ այլ երկրներում նմանատիպ միջոցառումների: Ինչպե՞ս է Հայաստանում այն կազմակերպված: Տարբերություններ դրական եւ բացասական առումներով նկատո՞ւմ եք:

- Ընդհանրապես շատ հաջող համաժողով է: Հաջող է կազմակերպվածության առումով, ժողովրդի բազմության եւ տեսակի առումով, նաեւ բավական բովանդակալից է: Այո, այլ համաժողովների շատ հաճախ եմ ներկա լինում, քանի որ տեխնոլոգիաների եւ հետազոտությունների ոլորտում եմ: Ընդհանրապես այն համաժողովներին, որտեղ ես ներկա եմ լինում, ավելի խորը գիտական համաժողովներ են, քանի որ այդ ժամանակ տեխնոլոգիաների ոլորտի մարդիկ խոսում են մեկ այլ տեխնոլոգիաների ոլորտի մարդկանց համար: Այս համաժողովը տարբեր է. ՏՏ ոլորտի ներկայացուցիչները իրենց վերջին նորությունների եւ հետազոտությունների մասին են խոսում՝ ոչ ոլորտի ներկայացուցիչների համար, ինչը շատ լավ կողմեր ունի: Դու կարողանում ես քո ունեցած տեխնոլոգիական գիտելիքները տարածել ոչ ոլորտի ներկայացուցիչների շրջանում:

- Ի՞նչ կտա այս համաժողովը Հայաստանին: ՀՀ իշխանությունները հաճախ նշում են, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է:

- Այո, գիտենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանի համար կարեւոր է: Դուք լավ գիտեք, որ Հայաստանը շրջափակված երկիր է, մեր մտային ազատությունները շատ ավելի հեշտ է դուրս հանել: Մենք տեխնոլոգիաների ոլորտում վաղուց կանք: Հայերի համար՝ մաթեմատիկան, ֆիզիկան հեշտ գիտություններ են եւ մենք տասնյակ տարիներ մեծ մասնակցություն ենք ունեցել ՏՏ ոլորտում: Մենք արդեն բավական մեծ դեր ենք խաղում ՏՏ ոլորտի մեջ՝ միջազգային առումով:

- Ոլորտի փորձագետները նշում են, որ ՏՏ-ն այն ոլորտներից է, որ պետությունը անելիք չունի՝ ինքն իրեն զարգացող է: Դուք ինչպիսի՞ տեսակետ ունեք:

- Անկեղծ՝ միշտ էլ այդպես է եղել: Ես 25 տարի է՝ Հայաստանի ՏՏ ոլորտում մասնակցություն ունեմ, թեեւ «Սիլիկոնյան հովիտ»-ում եմ գտնվում, բայց հաջողությամբ կարողացել ենք այլ ընկերությունների այստեղ բերել եւ շատ ուրախ եմ այդ առիթով: Այդ ընկերությունները մեծացան, միջազգային ընկերություններ եկան եւ հիմա դա շարունակվում է: Պետությունն այս ամենի մեջ շատ լավ դեր կատարեց՝ չխառնվելով, դժվարություններ չստեղծելով: Կարող եմ ասել, որ ոչ ավելորդ ներդրում կատարեց, ոչ էլ արգելք հանդիսացավ: Շատ դրական էր, որեւէ մասնակցություն չունեցան սկզբում, իսկ հիմա պետությունն ուզում է մասնակցություն ունենալ, ինչը շատ լավ է: Որոշ օրենքներ ընդունեցին փոքր ընկերությունների համար, ինչը շատ լավ է: Դրական է, որ մենք հիմա Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ունենք: Նախապես կարող եմ ասել, որ նրանք դրական աշխատանք են կատարում, ինչի համար ուրախ եմ: 

- Ներդրումային առումով, որքանո՞վ է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին հետաքրքրում Հայաստանը: Սովորաբար ներդրողները նախընտրում են ավելի զարգացած երկրներում ներդրում կատարել:

- Ուրիշ ոլորտներում թերեւս այս կամ այն երկրում գտնվելը օգտակար է, ՏՏ ոլորտում դա շատ բան չի փոխում, քանի որ ՏՏ ոլորտը կապված է իրար: Այն, ինչ ես այստեղից կարող եմ անել, նույնը կարող եմ անել նաեւ «Սիլիկոնյան հովիտ»-ի իմ գրասենյակից, կամ Չինաստանից, կամ Հնդկաստանից: Այն ապրանքները, որոնք պատրաստվում են՝ միայն Հայաստանի կամ միայն մի երկրի համար չէ: ՏՏ ոլորտում ինչը որ պատրաստում ես միազգային շուկայի համար պիտի լինի: Հայաստանի սահմանները շատ փոքր են միայն Հայաստանի համար մի բան արտադրելու համար, դրա համար ՏՏ ոլորտի համար վայրը բան չի փոխում: «Սիլիկոնյան հովիտ»-ն էլ իր թերություններն ունի:

- Այս պահին կա՞ն պայմաններ, որ սփյուռքում գտնվող ՏՏ ոլորտի ներկայացուցիչ մեր հայրենակիցները վերադառնան եւ այստեղ գործունեություն ծավալեն:

- 1991-ից ի վեր շատ սփյուռքահայեր այդպես են արել: Կան շատ սփյուռքահայեր, որոնք ի սկզբանե Հայաստանում աշխատանք չեն արել եւ այսպիսի համաժողովների ժամանակ պետք է ընդլայնել կապերը: 2 շաբաթ առաջ վարչապետը մեզ մոտ էր գտնվում՝ «Սիլիկոնյան հովիտ»-ում եւ տարբեր հանդիպումներ եղավ, այդ թվում նաեւ այնպիսի հայերի հետ, ովքեր ՏՏ ոլորտում բավական բարձր դիրք ունեն, բայց Հայաստանում գործունեություն չեն ծավալել ի սկզբանե: Վարչապետը նրանց ասաց, որ պայման չէ Հայաստան տեղափոխվելը, բայց կարելի է Հայաստանում գործ սկսել՝ ե՛ւ մասամբ այստեղ, մասամբ այնտեղ գործունեություն ծավալելով կարող են իրենք իրենց էլ օգտակար լինել, Հայաստանին էլ օգտակար լինել:

- Այս համաժողովին մասնակցում են միջազգային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Որքանո՞վ է նրանց հետաքրքրում Հայաստանի ՏՏ ոլորտը եւ այստեղ գործունեություն ծավալելու հեռանկարները:

- ՏՏ ոլորտը Հայաստանում շահութաբեր է, քանի որ մենք ոլորտում ունենք լավ հմտություններ: Այդ հմտությունները պետք է նրանք տեսնեն՝ սա լավ առիթ է, ու դա պետք է օգտագործեն: Այդ հմտությունները նրանք կարող են իրենց ընկերություններում փորձել: Արդյունքում՝ իրենք էլ կօգտվեն, Հայաստանն էլ կշահի:

- Այսինքն՝ Հայաստանը օտարերկրյա ՏՏ ոլորտի կազմակերպություններին տալու բան ունի՞:

- Անշուշտ ունի: Փաստ կա արդեն: Ես կարող եմ մեր ընկերության մասին խոսել. «Սինոփսիս»-ը միջազգային ընկերություն է, մենք 35 երկրներում ունենք մեր հետազոտության կենտրոնները: Հայաստանի մեր կենտրոնը 2-րդ ամենամեծ կենտրոնն է՝ «Սիլիկոնյան հովիտ»-ից հետո: Ինչո՞ւ ենք դա արել. դա չենք արել, քանի որ հայկական կապեր ունենք, արել ենք, քանի որ աշխատանքին էլ է օգտակար: Ամեն առիթով մենք պետք է փաստենք, որ շատ լավ արդյունք կտա մեր արտադրանքը, մեր մասնակցությունը շատ զորավոր է եւ տարի առ տարի մեր Հայաստանի թիմը մենք ընդլայնում ենք: Ամեն տարի տասնյակներով ավելանում է մեր աշխատակիցների թիվը, փաստն այն է, որ հաջող ենք աշխատում՝ դրա համար էլ ավելանում են:

Տպել
1411 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան