Արթուր Դավթյանը «խուճուճ» կանոնակարգի շնորհիվ է օլիմպիական ուղեգիր նվաճել

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի 2019 թ. առաջնությունում բարդ կանոնակարգի շնորհիվ է Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճել: Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Շտուտգարտում ընթացող մրցաշարում նա բազմամարտի եզրափակիչ չի անցել, սակայն անվանական ուղեգիր ունի, քանի որ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, լավ ծանոթ լինելով միջազգային ֆեդերացիայի օրենքներին, դեռ մինչեւ մրցաշարը կարողացել է այնպիսի ծրագիր մշակել, որ օլիմպիական այս ցիկլում ՀՀ-ն այս մարզաձեւից առանց ուղեգրի չմնա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ անիմաստ է մանրամասն բացատրել կանոնակարգը, քանի որ այն իսկապես բարդ է, այնքան, որ նույնիսկ մի շարք այլ հավաքականների մարզիչներ մինչեւ վերջ չեն հասկանում. պարզապես պետք է իմանալ, որ անհատական ուղեգրեր են ստացել 12 մարզիկներ, այդ ցանկում Դավթյանն 9-րդն է:

«Մենք այդպես էլ գիտեինք, հենց դրա համար էլ գնացել էինք՝ հաշվարկած, վարժությունները մի քիչ թեթեւացրել էինք, որպեսզի մտնի 12-ի մեջ: Նա 9-րդն էր ու ուղեգիրը ձեռք բերեց: Մենք գնացել էինք մտածված՝ այդ ուղեգրի համար, ու այդպես էլ եղավ, դրա համար ես շատ գոհ եմ»,- ասաց նա:

Դավթյանը բազմամարտում 80.898 միավորով ելույթն ավարտել է 37-րդ, իսկ իր ամենաուժեղ գործիքի՝ հենացատկի մրցումներում՝ 13.666 միավորով 25-րդ տեղում: Նրա նման որակավորման փուլը չի հաղթահարել նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր): Նա 14.133 միավորով չի կարողացել տեղ զբաղեցնել եզրափակիչ անցնող ութնյակում: Գրավել է 13-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնության մեդալների ու օլիմպիական ուղեգրերի համար կշարունակի պայքարել ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը: Օղակների վրա վարժությունում նա եզրափակիչ է անցել 14.566 միավորով՝ ավարտելով 8-րդ տեղում:

«Պլանավորված էր, որ եզրափակիչ մտնեն: Թովմասյանը մտավ, շատ ուժեղ պայքար էր, շատ լավ է: Մերդինյանն էլ 3-րդ ռեզերվ է: Հաշվի առնելով, որ վերջին մասնակիցն է եղել ու իր տարիքը՝ շատ գոհ եմ, իր վարժությունը կատարել է, շատ ուժեղ մրցակցություն էր: Հիմա 2-րդ ուղեգրին ենք սպասում: Եզրափակիչն էլ այնպես է, որ 8-րդ ու 3-րդ տեղերին 3 տասնորդական միավոր է բաժանում: Թովմասյանը կանգնելուց 3 տասնորդականի քայլ է արել, շատ մոտ են իրար: Եթե կանգնելիս քայլ չանի, մեդալ կնվաճի, քայլ անի՝ չի նվաճի»,- ասաց Սերոբյանը՝ ընդգծելով, որ աշխարհի այս առաջնությունում կարեւորն օլիմպիական ուղեգրեր նվաճել է:

Անկախ տարիքից ու վնասվածքներից՝ Մերդինյանը դեռ չի ավարտի կարիերան: Շարունակելու է պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Սերոբյանն ընդգծում է, որ 35-ամյա մարզիկը մեծ ներդրում ունի հայկական մարմնամարզությունում, ու նրան կարելի է հնարավորություն տալ:

«Քոթբուսի աշխարհի գավաթի խաղարկությանը կգնա: Եթե լավ տեղ գրավի, տեսնենք, մի փոքր շանս կա, կշարունակի, կպարապի: Նա այնքան վաստակ ունի, այդքան մեդալ, որ անկախ Հայաստանում ոչ մեկը չի նվաճել ու այս տարիքում վերջինը մոտեցավ ու իր վարժությունն արեց: Դրա համար գոհ եմ: Վնասվածքներ էլ ունի, ողնաշարի 3 ճողվածք ունի: Ուղղակի քանի որ շատ ցանկություն ունի, համաձայն եմ, որ մասնակցի»,- ասաց Սերոբյանը:

Աշխարհի այս առաջնությունում ՀՀ-ն մասնակից ուներ նաեւ կանանց պայքարում: Ամերիկաբնակ Անահիտ Ասատուրյանը հոկտեմբերի 4-ին բազմամարտի որակավորման փուլում 42.965 միավորով զբաղեցրել է 161-րդ հորիզոնականը: Որպես մարզիչ՝ նրան ներկայացրել է Ռիո 2016-ում ՀՀ-ն ներկայացրած նույնպես ամերիկաբնակ Հուրի Գեբեշյանը: Սերոբյանը հետեւել է նրա ելույթին: Նշում է, որ բավական թույլ է ու օլիմպիական ուղեգրերից շատ հեռու:

«Քանի որ ԱՄՆ-ից է եկել ու իր հաշվին, թող մասնակցի, բայց շատ հեռու է»,- ասաց մասնագետը:

Աշխարհի 2019 թ. առաջնությունը Գերմանիայում մեկնարկել է հոկտեմբերի 4-ին: Կավարտվի հոկտեմբերի 13-ին: Առանձին գործիքների եզրափակիչները հոկտեմբերի 12-ին ու 13-ին են: Թովմասյանը կմրցի հոկտեմբերի 12-ին:

Տպել
721 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը