Էրեբունի թանգարանը վիրտուալ շրջագայության եւ այլ հնարավորություններով նոր մասնաշենք կունենա. պայմանագիրը կնքված է

Մեր օրերից՝ ուրարտական դարաշրջան. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ: Նման հնարավորություն թանգարանը կունենա նոր մասնաշենքի կառուցումից հետո: 

Ծրագիրը Երեւանի քաղաքապետարանի ու «Ջոն եւ Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքում է իրականացվելու: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը: Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանը:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր՝ ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, եւ այցելուները Երեւանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաեւ գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով Էրեբունի թանգարանի ընդարձակման ծրագրի կարեւորությունը մայրաքաղաքի համար, նկատել է, որ այն բացառիկ նախագիծ է, որն ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Բարերար Ջոն Բալյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրագործումն սպասված է նաև իրենց ամբողջ ընտանիքի համար: 

«Տարիներ ի վեր ես եւ տիկինս մտածում էինք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Բավական ծրագրեր էինք մտածել, քննարկել, բայց ի վերջո որոշեցինք մշակութային մի գաղափար կյանքի կոչել: Էրեբունին և ուրարտական շրջանը կարևոր դեր են ունեցել մեր պատմության և մշակույթի ձևավորման գործում: Այժմ ժամանակն է, որ պատմական այս վայրը վերածնվի: Մեր նպատակն է մեծացնել թանգարանի տարածքն ու ավելի շատ այցելուներ գրավելու հնարավորություն ստեղծել: Պայմանագրի ստորագրումն այս առումով առաջին քայլն էր: Հուսով ենք՝ հաջորդ տարի արդեն կդնենք մասնաշենքի հիմնաքարը»,- նկատել է բարերարը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ ծրագիրը երկրորդ կյանք կպարգեւի թանգարանին:

«Մենք կարիք ունենք նորարար տեխնոլոգիաների, նոր մոտեցումների, որոնք բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում: Նոր մասնաշենքի կառուցումը մեծապես փոխելու է Էրեբունի թանգարանի նկատմամբ վերաբերմունքը և նոր էջ է բացելու Հայաստանի թանգարանների պատմության մեջ: Մեր թանգարանը կհավակնի դառնալ Երևանի այցեքարտերից մեկը եւ մի քանի անգամ կմեծացնի այցելուների հոսքը»,- ասել է Միքայել Բադալյանն ու հավելել, որ ժամանակակից թանգարանը պետք է լինի ոչ միայն կոթողային կառույց, այլև ժամանցի կազմակերպման հաճելի վայր:

Տպել
468 դիտում

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչման

ԵԱՀԿ դիտարկումն Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստրը պայքարում են թուրքական ներխուժման դեմ

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա