«Թեփեր եք անվանել ձեր աշխատակիցներին», «Եկեք սրահը չվերածենք էժան կրակոցների». վեճ՝ ավագանու անդամի եւ թաղապետի միջեւ

Երեւանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարցուպատասխանի ժամանակ վեճի բռնվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյան հետ: Նախքան հարցին անցնելը Անի Խաչատրյանը հայտնեց, որ ընդամենը երկու օր առաջ իր աշխատասենյակ բողոքելու էին գնացել Արամ Դանիելյանի աշխատակիցները:

«Դուք ձեր աշխատավարձը համեմատել եք ձեր խոհարարի աշխատավարձի հետ: Էլ չասեմ, որ մեկ այլ առիթով էլ թեփեր եք անվանել ձեր աշխատակիցներին։ Նրանց հաստիքները կրճատվել են»,- ասաց Անի Խաչատրյանը:

Թաղապետը պատասխանեց, որ աշխատկիցներին ազատելու որոշումը Երեւանի ավագանունն է եւ նա դրա հետ կապ չունի: «Վարչական շրջանի ղեկավարը, որեւէ գործառույթ չունի աշխատակիցների ծանուցման հետ կապված»,- ասաց նա:

Անի Խաչատրյանը փաստեց, որ դեկտեմբերի 2-ի փոխարեն հոկտեմբերի 2-ին են թաղապետարանի աշխատակիցներից մի քանիսն ազատվել աշխատանքից: Նրանց պատշաճ չի ծանուցվել. «Շատ լավ իմանալով, որ տուժանք եք վճարելու, բայց ազատեցիք, որովհետեւ գիտեիք, որ նրանք ստորագրել են ձեր դեմ»:

Ի պատասխան դրան՝ Արամ Դանիելյանը նկատեց. «Եկեք գոնե քննադատությունը լինի կառուցողական եւ իր մեջ որակ ունենա։ Նախ աշխատակիցներին ծանուցելու հետ կապված ես նման գործառույթ չունեմ, չեմ արել։ Եթե տիկին Խաչատրյանը հարկ համարեր վարչական շրջանի դիրքորոշումը ունենար, ինքն այդ ամբողջ հարցերը չէր առաջացնի։ Տիկին Խաչատրյանն անտեղյակ է»:

Անդրադառնալով խոհարարի աշխատավարձի վերաբերյալ պնդմանը, ասաց. «Ես չեմ հերքում, որ խոհարարի աշխատավարձը իմ աշխատավարձի հետ եմ համեմատել, անտեղի են ձեր շահարկումները: Ես դրանով ցանկացել եմ ցույց տալ, որ այստեղ իմ մոտիվացիան նյութականը չէ, այլ այն ծառայության մատուցումը, որի համար գիտակցաբար ստանձնել եմ այս պարտականությունը»:

Պատասխանի ընթացքում, երբ Անի Խաչատրյանը պարբերաբար ընդհատում էր Դանիելյանին, վերջինս հորդորեց. «Եկեք սրահը չվերածենք էժան կրակոցների»:

«Լույս» խմբակցության ավագանու անդամը նաեւ հիշեցրեց, որ տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Արամ Դանիելյանը նշել էր, որ մեծ ճոխություն է համարում վարչական շրջանների ղեկավարների աշխատասենյակ ունենալը: Խաչատրյանն իրեն տրված երկու հարցի իրավունքն օգտագործեց՝ ճշտելու համար՝ արդյո՞ք թաղապետն այսօր էլ ճոխություն չի համարում իր աշխատասենյակը, թե՞ արդեն հարմարվել է այդ ճոխության հետ:

Թաղապետը պատասխանելով Խաչատրյանի հարցին, նկատեց՝ հաստիքների կրճատման հետեւանքով Արաբկիրի թաղապետարանի շենքի սենյակներից 10 տոկոսն ազատվել են, եւ եթե հարկ լինի, ինքն այդ սենյակներից մեկը կդարձնի աշխատասենյակ: Սակայն Դանիելյանը շտապեց հավելել, որ շենքում այսօր շատ աշխատասենյակներ են թափուր եւ թերեւս դրա կարիքը չկա իր հարմարավետ սենյակից հրաժարվելու: 

Տպել
669 դիտում

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր