Տիգրան Խաչատրյանը Մոլդովայի գործընկերոջ հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների խորացումը

08/10/2019 schedule16:39

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Մոլդովայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Վադիմ Բրինզանին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Վադիմ Բրինզանը նշել է, որ տպավորված է Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովով և շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար։ Նրա խոսքով՝ Մոլդովայում ևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը երկրի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է։

Երկու նախարարները քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև առևտրային հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով, որ իրական ներուժն արտացոլված չէ առկա վիճակագրական ցուցանիշներում, և այդ համատեքստում համագործակցության լայն դաշտ է առկա։ Տիգրան Խաչատրյանը և Վադիմ Բրինզանը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների տնտեսական հնարավորությունների համադրման վերաբերյալ։

Վադիմ Բրինզանի խոսքով՝ Հայաստանը տպավորիչ արդյունքներ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում։ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ պատրաստակամ է կիսվել տնտեսական գործունեության ոլորտում կոռուպցիայի բացառմանն ուղղված քայլերի փորձով։

Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման շրջանակում տարատեսակ ծրագրերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները։

Երկու երկրների էկոնոմիկայի նախարարներն անդրադարձել են գործարար շրջանակների կապերի սերտացմանը, առաջիկայում սպասվող բիզնես խմբերի հանդիպումներին։

Տպել
250 դիտում

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում