Քաղաքապետարանը պատրաստ է գնալ արբիտրաժային դատարան. «Սանիթեք»-ին հորինված փաստաթղթերով հարկային արտոնություն է տրվել

Եթե «Սանիթեք» ընկերությունը որոշում կայացնի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան լիովին պատրաստ ենք: Այս մասին ավագանու նիստին հաջորդող հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Հովհաննիսյանի հարցին:

Քաղաքապետը նշեց, որ  բավականին երկար պրոցես է եղել իրենց կողմից, մանրակրկիտ ուսումնասիրվել են ընկերության աշխատանքները: «Աղբի հավաքման թերացումները, որոնք տարիներ շարունակ տեղի են ունեցել, շատ տարօրինակ ընթացքներ են ունեցել: Օրինակ՝ մեծ կասկածներ է առաջացնում հենց պայմանագրի կնքման օրինականությունը, տենդերների անցկացման օրինականությունը: Շատ հետաքրքիր փաստեր կան «Սանիթեք» - պետություն հարաբերությունների վարման մեջ»,- ասաց նա:

Լրացնելով Մարությանին՝ քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյան էլ նշեց, որ այդ իրավական գործի հետ կապված բոլոր ռիսկերը մանրամասն հաշվարկել են. «Մենք վստահ ենք մեր գործերի իրավաչափության եւ արդարացիության մեջ»:

Քաղաքապետի խորհրդականը նկատեց, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված ծանուցումներում հանգամանորեն նկարագրված է, թե պայմանագրերի կնքման պահին այդ գործարքն ինչքանով է անհամատեղելի եղել օրենսդրությանը:

«2017 թվականին հորինված փաստաթղթերով է տրվել ավելացված արժեքի հարկի գծով արտոնություն: Արտաքին միջամտություն է եղել գործարքի կնքման ժամանակ, որը շարունակվել է ընդհուպ մինչեւ թավշյա հեղափոխություն՝ ազդելով պետական բյուջեի եւ եկամուտների վրա: Այս առումով պետական եկամուտների կոմիտեում գործ է քննվում»,- ասաց Կարեն Համբարձումյանը:

Տպել
820 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը