Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս կբերվեն. Թրամփը վերահաստատում է իր որոշումը

08/10/2019 schedule14:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատում է իր որոշումը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Այս որոշման ընդդիմախոսները պնդում են, որ դա կհարվածի ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի դեմոկրատական ուժերին և բացասաբար կազդի Դաեշ-ի դեմ պայքարի վրա:

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, Սպիտակ տունը վերահաստատել է իր որոշումն ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ ռազմական ուժերը Դաեշ-ի խալիֆայության դեմ հաղթանակից հետո այլևս չպետք է մասնակցեն այնտեղ որևէ ռազմական գործողությունների: Այս հայտարարությունից ժամեր անց քրդական Hawar լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը մեղադրում են Վաշինգտոնին ԱՄՆ-Թուրքիա համաձայնագրի իր պարտավորությունները չկատարելու մեջ:

Իր հերթին երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ: Ըստ Էրդողանի՝ նախագահ Թրամփը նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումն արդեն ընթացքի մեջ է և կշարունակվի:

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ շուտով Թուրքիան գործողություններ կիրականացնի Հյուսիսային Սիրիայի խորքում, որը դժգոհություն է առաջ բերել Սիրիայի դեմոկրատական ուժերի շրջանում: Վերջիններս կարծում են, որ այս գործողությունները բացասաբար կազդեն Դաեշ-ի դեմ պայքարի վրա: Երկուշաբթի օրը, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ նախազգուշացրել է թուրքական կողմին, որ կդիմի կոշտ տնտեսական պատժամիջոցների, եթե թուրքական կողմը հարվածի քրդերին:

ՄԱԿ-ը ևս արձագանքում է այս զարգացումներին՝ ընդգծելով այս տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման կարևորությունը: Ըստ կառույցի՝ անհրաժեշտ է պատրաստ լինել ամեն տեսակի զարգացումների:

Սպիտակ տան հայտարարությունը դուրս բերման մասին դժգոհություններ է առաջացրել նաև Վաշինգտոնում: Նախկին հատուկ բանագնաց Բրետ ՄաքԳուրքն ընդգծել է, որ այսպիսով ամերիկյան կողմը ցուցադրում է իր անտեղեկացվածությունը տեղում ընթացող զարգացումների վերաբերյալ, իսկ ԱՄՆ ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նշել է, որ եթե մամուլի հաղորդումներն այս առիթով իրականություն են, ապա դա նման է աղետի: Ավելի ուշ սենատորը խոստացել է հանդես գալ Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու ու ՆԱՏՕ-ից հեռացնելու նախաձեռնությամբ քրդերի դեմ հարձակման դեպքում:

Հիշեցնենք, որ Թուրքիան դիտարկում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում գերիշխող դիրք զբաղեցնող Ժողովրդական պաշտպանության զորամիավորումները որպես Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղ, որին Թուրքիան և ԱՄՆ ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն Վաշինգտոնը տարանջատում է Սիրիայում գործող քրդական զորամիավորումները քրդական ահաբեկչական կառույցներից՝ դաշնակցելով նրանց հետ Դաեշ-ի դեմ պայքարում:

Թուրքիան հայտարարել է, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կշարունակի նույն քաղաքականությունը հետագայում ևս: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ իր հերթին ընդգծել է, որ Թուրքիայի յուրաքանչյուր ներխուժում Սիրիայի տարածք անկայունություն է հրահրում ողջ տարածաշրջանում:

Տպել
255 դիտում

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Եթե փոփոխություններն ուշացրել ենք, չի նշանակում՝ պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը․ Սուրեն Սահակյան

Սուրեն Պապիկյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների ոլորտի զարգացման առաջնահերթությունները