Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով. Քիմ Քարդաշյանը՝ WCIT-ի համաժողովում

«Սկզբում այնքան էլ չէի հասկանում՝ ինչ է նշանակում մասնավոր կյանք։ Նորմալ էի համարում, որ իմ մասին իմանում են ամեն ինչ։ Երեխաներ ունենալուց հետո անհրաժեշտություն է առաջանում հավասարակշռության բերել։ Շատ բաներով սոցցանցերում կիսվելը կարող է վտանգավոր լինել։ Ամեն դեպքում՝ ես բաց եմ մնում: Դա իմ բրենդն է»,- Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող WCIT համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը:

«Շատ չեմ անհանգստանում սոցցանցերում թվերի, լայքերի համար։ Թվերի համար անհանգստանում եմ, երբ հարցը հասնում է բիզնեսին»,- հավելեց նա:

Ամերիկահայ աստղը խոսել է նաեւ Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- մասնավորապես նշեց Քարդաշյանը:

«Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար, ուրախ եմ, որ Քորթնին է այստեղ, որը նախկինում այստեղ չի եղել: Ուրախ եմ, որ երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ արեցինք։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»,- ներկաների հետ իր ապրումները կիսեց Քարդաշյանը։

«Նոր ապրանք եմ ներկայացնում ամեն ամիս։ Ինչ վերաբերում է շուկայի ուսումնասիրությանը, պետք չէ շատ աջուձախ նայել, պետք է կենտրոնացած մնալ»,- կարծիք հայտնեց նա՝ ավելացնելով, որ, ամեն դեպքում, ինքն ուսումնասիրում է իր ապրանքների վերաբերյալ 250 մլն հետեւորդների կարծիքները։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանի ելույթի ժամանակ դահլիճից մեկն անգլերենով գոռաց. «Քիմ, ես սիրում եմ քեզ»: «Ես էլ քեզ եմ սիրում»,- պատասխանեց նա:

«Չի եղել, որ ինչ-որ հրապարակում անեմ, մտածեմ, հետո ջնջեմ: Ես իսկապես վստահ եմ այն հարցում, թե ինչ պետք է հրապարակեմ: Հիմա ես մայր եմ, ու այն ինչ կհրապարակեմ հիմա, նույնը չէ, ինչ կհրապարակեի 4 տարի առաջ: Մի բան, որի հարցում պետք է զգույշ լինել, այն է, որ, եթե ինչ-որ հրապարակում ես անում սոցցանցում, դա հրապարակված է ընդմիշտ»,- ասաց նա:

Այս պահին շարունակվում է պանելային քննարկումը, որին միացել է Ալեքսիս Օհանյանը: Նա նույնպես, ինչպես Քիմ Քարդաշյանը, բուռն ծափողջույնների արժանացավ, հատկապես՝ հավաքվածներին հայերենով ողջունելուց հետո։

Տպել
11204 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ