Շիրակի մարզպետը Մոսկվայում հայ գործարարների հետ կարեւոր պայմանավորվածություն է ձեռք բերել

Շիրակի մարզի որոշ ապրանքներ առաջիկայում կհայտնվեն Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) տարածքում գործող «Հայաստան» տաղավարում: Նման պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի հրավերով Մոսկվա կատարած այցի շրջանակներում:  

«Այնտեղ ոլորտային քննարկումներ ենք ունեցել Շիրակի մարզի հետ կապված: Հանդիպումը բավականին ակտիվ էր, եւ ինձ համար սա շատ լավ առիթ էր մարզի զարգացման հնարավորությունների մասին խոսել միանգամից մեծ լսարանի մոտ. մոտ 40 մասնակից կար: Բավականին լավ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք. «Արմենիա» տաղավարում Շիրակի ապրանքների համար կտան առանձնացված տաղավարներ, այսինքն՝ մեզ մնում է միայն, որ Շիրակի ձեռներեցների հետ, որոնք արդեն հետաքրքրված են, միասին աշխատենք: Իսկ Մոսկվայում ապրանքներ ներկայացնելն ապրանքի տեսանելիության համար արդեն լավ հնարավորություն է: Դրան էլ գումարած՝ (ВДНХ-ի) թեմատիկ ցուցահանդեսն է լինելու, որի ժամանակ իրենց աջակցությամբ մեր լավ բրենդային ապրանքները կներկայացնենք»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մոսկվայում Տիգրան Պետրոսյանի եւ հայ գործարարների հանդիպումը կազմակերպել է «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանը: ՀԺ-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ Շիրակի մարզպետի այցն ու կայացած հանդիպումները լուրջ քայլ է մարզի հետագա զարգացման եւ հեռանկարային համագործակցային դաշտի ձեւավորման առումով:

«Հանդիպման ընթացքում գործողությունների լայն շրջանակ ենք քննարկել, սակայն պետք է շեշտեմ, որ հատուկ ուշադրություն ենք դարձրել ռուսական շուկայում Շիրակի մարզի մի շարք ապրանքատեսակների իրացման հարցին: Այս այցի հիմնական արդյունքներից մեկը Շիրակի մարզից ապրանքների ներմուծման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումն է, ինչպես նաև՝ տեղական արտադրողների համար բարենպաստ բիզնես մթնոլորտի ստեղծումը: Կողմերը պայմանավորվել են հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ համաձայնագրերի տեխնիկական մանրամասների շուրջ»,- ասաց Շահեն Պետրոսյանը:Մոսկվայի հանդիպումներին հիմնականում մասնակցել են ծնունդով շիրակցի գործարարները: Սա հատուկ ընտրված ձեւաչափ է եղել, որն իրեն արդարացրել է: «Ես աշխատանքային քննարկման ռեժիմով նրանց ներկայացրի Շիրակի մարզի այս պահի զարգացումները, հնարավորություններն ու, ինչու չէ, նաեւ խնդիրները: Դրանից բացի, ամռանը, որ ֆորումը եղավ, մենք ծրագրերն էլեկտրոնային հղումներով եւ փաթեթներով իրենց տրամադրել էինք: Նաեւ հեղինակների կոնտակտներն էինք տվել, որ կապվեին հեղինակների հետ: Որովհետեւ այդ գաղափարները մերը չեն. մենք հարթակ ենք հանդիսանում դրանց իրականացման համար: Այսօր պետք է հստակեցվի, թե ովքեր են բացի պետությունից պատրաստ ծրագրեր իրականացնել, ներդրումներ անել Հայաստանում: Հանդիպմանը ներկա գործարարները շնորհակալություն հայտնեցին իմ ներկայացրած համակողմանի տեղեկատվության համար, եւ կարող եմ ասել, որ համագործակցության պատրաստակամություն ունեն»,- ասաց Շիրակի մարզպետը:Մոսկվայում Տիգրան Պետրոսյանը նաեւ մասնակցել է «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին, որից ստացված հասույթն ուղղվելու է Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին։

Տպել
1352 դիտում

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ