ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայում ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց

08/10/2019 schedule08:34

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելք ընկած սահմանային գոտում, իրականացվելիք ռազմական գործողությունների ֆոնին Եվրամիությունն Անկարային կոչ է արել զերծ մնալ ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց:

Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձած ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչն ասել է. «Եվրամիությունը, հասկանալով հանդերձ Թուրքիայի օրինական անվտանգային մտահոգությունները, հայտարարում է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով»,- հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ ԵՄ-ի պաշտոնյայի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում բռնկվելիք ռազմական գործողությունները վնաս կհասցնեն ոչ միայն տեղի խաղաղ բնակչությանը, այլև ԵՄ-ի աջակցությամբ այնտեղ իրականացվող քաղաքացիական նախաձեռնություններին:

«Մենք Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրներին, որոնց թվում է նաև Թուրքիան, ևս մեկ անգամ կոչ ենք անում բախումները դադարեցնելու ուղղությամբ ավելի շատ նախաձեռնություններ ցուցաբերել, ավելացնել աշխատանքները քաղաքացիական բնակչության անվտանգության և հումանիտար օգնության մուտքի հասանելիության ապահովման համար»,- ասել է Կոսիյանչիչը:

Անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարություններին, թե ռազմական գործողություններից հետո սիրիացի փախստականները պետք է բնակեցվեն այդ տարածքներում՝ ասել է. «Մենք կարծում ենք, որ առանց Սիրիայում քաղաքական լուծում ապահովելու, անհնար է փախստականներին հետ ուղարկելու համար պայմաններ ստեղծել»:

Վերջում Կոսիյանչիչը տեղեկացրել է, որ Սիրիայի խնդիրը քննարկվելու է նաև հաջորդ շաբաթ տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից հետո հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։

Տպել
211 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար