«Խրատելու» անխափան մեթոդը. պետությունը ծեծում է իր գեներալին

08/10/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Կիրակի օրը առավոտյան իր տան մոտ ծեծել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանին։ Ժամը 10.30-ի սահմաններում, երբ Աբրահամյանը դուրս է եկել իր տնից, հենց մուտքի մոտ թիկունքին հասցված հուժկու հարվածից տապալվել է գետնին։ Այնուհետեւ հարձակվողները, որոնք, ըստ ականատեսների, երկուսն են եղել, սկսել են ոտքերով հարվածել տապալված գեներալին, եւ երբ նա սկսել է օգնություն կանչել, հարձակվողները փախել են։ ՆԳ նախկին նախարարին մոտ երեք րոպե ծեծել են անձայն եւ միայն մեկ բան են ասել. «Կգնաս ու ներողություն կխնդրես»։ Աբրահամյանն ու «Հանրապետություն» կուսակցությունը վստահ են, որ այդ հարձակումը պատասխանն է ՆԳ նախկին նախարարի վերջին այն հայտարարության, որ եթե ընդդիմությունը ՀՀԿ-ի ներսում կրիմինալ է փնտրում, ապա պետք է սկսել վարչապետից։

«Ես այդ հարձակումը միանշանակ կապում եմ իմ այդ հայտարարության հետ եւ մեղադրում եմ Անդրանիկ Մարգարյանին։ Եթե այդ հարձակումը ինքը չի կազմակերպել, այլ ինչ-որ մարդիկ դա արել են նրան հաճոյանալու համար, կամ էլ երրորդ մի ուժ է արել՝ վարչապետի դեմ սադրանք կազմակերպելու համար, միեւնույն է, Անդրանիկ Մարգարյանը, որպես վարչապետ, բոլոր հնարավորություններն ունի հանձնարարելու, որ բացահայտվեն հանցագործները, եւ ինքն ազատվի իր հանդեպ իմ հանիրավի մեղադրանքից։ Թող բացահայտեն այդ հարձակումը, եւ ինքը համոզվի, որ իր թշնամին Սուրեն Աբրահամյանը չէ, այլ իրեն ավելի մոտ կանգնած մարդիկ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՆԳ նախկին նախարարը։

Իհարկե, դժվար թե Անդրանիկ Մարգարյանն այդքան պրիմիտիվ լիներ եւ նման ծեծ կազմակերպեր` հրաշալի հասկանալով, որ ինքը թիվ մեկ կասկածյալն է լինելու։ Եւ դա դեռ բավական չէ, ծեծողներին էլ հրահանգեր հասկացնելու, որ իրենց վարչապետն է ուղարկել։ «Հանրապետություն» կուսակցությունում, սակայն, վարչապետի ալիբիի վերաբերյալ այլ տեսակետ ունեն. կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը չի բացառում, որ պատվիրատուն հենց այդ հաշվարկով էլ գործել է` շատ լավ հասկանալով, որ ոչ ոք ամենահավանական կասկածյալին չի կասկածում։ Չնայած, Աբրահամյանի կուսակիցները չեն բացառում նաեւ այն տարբերակը, որ դա երրորդ ուժի սադրանքն է՝ «Հանրապետության» թշնամանքը դեպի վարչապետն ուղղելու համար։

Ավելին, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը զգուշացնում է, որ եթե հանկարծ մի օր Անդրանիկ Մարգարյանին իր տան մոտ սպանված գտնեն, որեւէ մեկը չհամարձակվի ասել, թե հետքերը տանում են դեպի Դավալու: «Մենք հրաշալի հասկանում ենք, որ նման քայլերով ոմանք մեզ ուզում են դրդել համարժեք պատասխանների։ Սակայն մենք այս իշխանությունների դեմ պայքարելու ենք բացառապես քաղաքական մեթոդներով, եւ թող որեւէ մեկը փորձ չանի մեզ դրդելու այլ քայլերի»,- երեկ կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսում ասաց Արամ Զ. Սարգսյանը։

Ինչեւէ, «Հանրապետությունն» առաջարկում է իրենց նախկին կուսակից վարչապետին ապացուցել, որ ինքը եւս, ինչպես իր կուսակցության նորակոչիկները, հոգով սափրագլուխ չի դարձել. այլապես՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա։ Ինչ վերաբերում է տեղի ունեցածի բարոյական խնդրին, ապա կազմակերպված պետություն Հայաստանի բարոյալքումը իջել է այն մակարդակի, որ ոմն սափրագլխի (այս մի սափրագլուխը եղել է խիտ մազերով) իշխանությունները քսի են տալիս գեներալի վրա, իսկ պետականամետ որոշ հեռուստաընկերությունների դուխը հերիքում է ընդամենը տեղեկացնելու, որ Երեւանի բնակիչ, 1947 թվականին ծնված Սուրեն Աբրահամյանը դիմել է Արաբկիրի ոստիկանություն եւ տեղեկացրել, որ իրեն ծեծել են։

Բարոյական հենց այս անկումն է հատկապես վիրավորել ՆԳ նախկին նախարարին: «Ես չեմ պատկերացնում, որ անգամ ամենակրիմինալ երկրում իրենց թույլ տային հարձակվել վաստակ ունեցող գեներալի վրա։ Անգամ Յապոնչիկը չէր համարձակվի, բարոյականությունը չէր հերիքի ձեռք բարձրացնել գեներալի վրա։ Ես ամոթ եմ զգում, որ անօգնական կերպով պառկած՝ օգնություն էի հայցում, ես ամոթ եմ զգում այս երկրի համար, որն այսքան անկառավարելի, լկտի եւ սանձարձակ է դարձել, ուր մարդ ասածը ոչ մի արժեք չունի։ Ես անհարմար եմ զգում արժանի եւ անարժան գեներալների, իմ մարտական ընկերների համար, որոնք կարող են հանդուրժել, որ վաստակ ունեցող գեներալի հետ մի ստահակ նման կերպ վարվի՝ մարդուն ծեծի մսաղացի նման անկիրք եւ ինքն էլ չիմանա, թե ինչի համար է ծեծում։

Ցավ եմ ապրում այն գեներալների համար, որ կրավորական կեցվածք են ընդունել, ծակերն են մտել կամ այս ու այն օլիգարխի եւ ֆեոդալի պատվերն են կատարում։ Նրանք թող լավ իմանան, որ ուզած պահի իրենց հետ եւս նման կերպ են վարվելու։ Իմ տպավորությունն այն է, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հաշտվում այն մտքի հետ, որ ես Աստծո կամոք հոկտեմբերի 27-ին կենդանի եմ մնացել»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։

Եւ որպեսզի թեթեւացնի իշխանամետ լրատվամիջոցների ծանր գործը, երեկ նա դրանց այսօրվա նյութերի համար վերնագրի մի քանի տարբերակ առաջարկեց, որոնցից դուր եկավ հատկապես այս մեկը՝ «Անգաղափարակից գեներալը չդիմացավ նժդեհական գաղափարախոսության հուժկու մարտիկի հարվածին եւ տապալվեց գետնին»։ Ինչ վերաբերում է նժդեհական հուժկու գաղափարախոսությանը, ապա ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն իրեն ուղղված մեղադրանքներին երեկ պատասխանեց այսպես. «Իշխանություններին միշտ էլ քննադատում են՝ գոնե ընդդիմության մակարդակով։

Իմ պաշտոնավարման շրջանում այդ քննադատությունները, ավելի հաճախ՝ սեւ տեխնոլոգիաների կիրառումը, որը առանձին դեպքերում նաեւ էթիկայի սահմաններից դուրս էր, պարբերաբար է եղել եւ հատկապես նախընտրական շրջանում կրել է համակարգված բնույթ։ Սակայն իմ քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների նման կեցվածքին ես հանգիստ եմ վերաբերվել եւ երբեք չեմ իջել այդ մակարդակին։ Չեմ ցանկանում հետեւություններ անել, թե հերթական անգամ ո՞վ եւ ի՞նչ նպատակ է հետապնդում՝ օգտագործելով այդ անձի կողմից հրապարակ նետված ինչ-ինչ մտքեր։ Սակայն, կարծում եմ, մամուլը այդ խայծը կուլ չի տա։ Իսկ ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ, ով էլ լինի նա, դատապարտելի է նման վերաբերմունքը»։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1856 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է