Ասա, ո՞ւմ գործակալն ես դու... Արամ Կարապետյանը հերքել է

08/10/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման պատճառը, Կարապետյանի խոսքերով` վերջին ժամանակներս իր հասցեին հնչած տարատեսակ «զրպարտանքներն» էին, որոնց կապակցությամբ էլ արեց մի շարք մեկնաբանություններ: Օրերս «Հայոց աշխարհ» թերթը, վկայակոչելով ոստիկանության կայքէջը, գրել էր, թե Կարապետյանի կողքին կան կրիմինալ տարրեր: «Այս կապակցությամբ մենք դիմել ենք դատարան, եւ հոկտեմբերի 17-ին արդեն կլինի առաջին լսումը: Մենք պահանջելու ենք, որպեսզի ոստիկանությունը ներկայացնի այդ (կրիմինալի մեջ կասկածվող) մարդկանց ցուցակը: Իսկ եթե ցուցակ չունեն, ապա` հերքում տպեն «Հայոց աշխարհում»»,- հայտարարեց Կարապետյանը եւ նշեց նաեւ, որ դատախազություն է դիմելու Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի արած հայտարարության առնչությամբ:

Վերջինս հայտարարել էր, թե Կարապետյանը թմրամոլ է, ապօրինի զենք է պահում եւ խուսափում է հարկերից, եւ ըստ այդմ էլ` պահանջել էր Կարապետյանի ազատազրկումը: Կարապետյանը երեկ հայտարարեց, թե վերոհիշյալ հայտարարությունն արված է կոնկրետ մարդկանց` Սերժ Սարգսյանի, Սեյրան Շահսուվարյանի պատվերով: Կատարումն էլ, ըստ Կարապետյանի աղբյուրների, դրված է եղել ՀՀ ԱԱԾ-ի վրա (Գորիկ Հակոբյան, Եպիսկոպոսյան): «Իսկ եթե ես թմրամոլ եմ, զենք եմ պահում եւ որեւէ հարկ չեմ մուծել, ապա դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին` թող Ուրիխանյանի ասածը համարեն պաշտոնական հայտարարություն, քրեական գործ հարուցեն իմ նկատմամբ եւ ստուգեն այդ ամենը: Եթե դա չի արվելու, ուրեմն ես կարող եմ համարել, որ դա իշխանության պատվերն է: Իսկ եթե դա այդպես չէ, ապա ես պահանջում եմ քրեական գործ հարուցել այն անձանց նկատմամբ, ում անունները նշեցի»,- ասաց Կարապետյանը:

Ի դեպ, նա տեղեկացրեց նաեւ, որ չորեքշաբթի օրը «ՆԺ»-ն հայտարարություն է տարածելու, (հնարավոր է` Պ. Հայրիկյանի հետ համատեղ), որտեղ պահանջելու են, որպեսզի ՀՀ ԱԱԾ-ն եւ դատախազությունը տպագրեն ՀՀ քաղաքական դաշտում եղած բոլոր արտաքին եւ ներքին գործակալների ցանկը: «Եթե նրանք այդպիսի ցանկ չունեն` ուրեմն այդ մարդիկ իրենց տեղում չեն, եթե ունեն ու չեն տպագրում` ուրեմն դա ազգային դավաճանություն է: Իսկ եթե ունեն եւ կտպագրեն, ուրեմն համարենք, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը եւ երկրի քաղաքական ղեկավարությունը իսկապես մտահոգված են ՀՀ քաղաքական դաշտով եւ արտաքին վտանգները չեզոքացնելով»,- ասաց Կարապետյանն ու ավելացրեց, որ ինքը տիրապետում է այդ ցանկի մի մասին: Այդ մի մասում, ըստ Կարապետյանի, ընդգրկված է 8 քաղաքական գործիչ, որոնց մեջ` նաեւ նախարարներ: Վերոհիշյալ ցանկը ինքը` Կարապետյանը, իհարկե, կհրապարակի, բայց` միայն ընտրություններից առաջ:

Հ.Գ. Արամ Կարապետյանը երեկ նաեւ հավաստիացրել է, թե «Հակակրիմինալի» հայտարարությունը ստորագրած 13 կուսակցություններից եւ ոչ մեկը դուրս չի եկել շարժման կազմից, իսկ շարժումն էլ իր հերթին մոտ օրերս հավաք է ունենալու, որի ընթացքում կազմվելու է կոնկրետ գործողությունների ծրագիր:

Քրիստինե Խանումյան

Տպել
1135 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն