Ընդհատակում. մետրոպոլիտենի դժվար օրը

08/10/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

«Էդ դխկոցը մի ժամանակ արդեն գիշերները երազումս էի լսում, բայց հիմա` չէ, սովորել եմ»: Նկատի ունենալով մետրոյի գնացքների առաջացրած աղմուկը` այսպես է ասում Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում աշխատող ժամագործը` Մուշեղ Սարգսյանը, ով մի կերպ տեղավորվել է 1 քմ տարածք ունեցող կրպակում ու իր գործ է անում: Հիշում է քաղաքում ունեցած երեք մետր քառակուսի կրպակը եւ զայրանում նրանց վրա, ում պատճառով զրկվել է դրանից: «Էդ լակոտները քանդեցին, հանեցին թափեցին, հիմա եկել, նստել եմ ըստեղ: Այո, նա լավն էր, որովհետեւ իմ հոր սեփականությունն էր»,- ասում է ժամագործը` չցանկանալով մանրամասնել, թե ովքեր են այդ «լակոտները», եւ թե ինչով էր ինքը խանգարում նրանց:

Այստեղի գործից էլ չի դժգոհում, միայն մշտապես ստիպված է էլեկտրական լույսի տակ աշխատել ու մեկ էլ խոնավության մեջ: Վերջինն, իհարկե, դեռեւս որեւէ կերպ չի անդրադարձել նրա առողջության վրա, հավանաբար այն պատճառով, որ Մուշեղը նաեւ լողորդ է եւ ամուր օրգանիզմ ունի: Իր այդ մասնագիտությունը նա սովորեցնում է մանկապարտեզի երեխաներին, իսկ հորից ժառանգություն ստացած արհեստով` ժամագործությամբ, զբաղվում է ժամը մեկից հետո` կարիքից դրդված: Մանկավարժի աշխատավարձն ո՞ւմ ապրուստի մասին է հոգացել, որ Մուշեղինը հոգա: Իսկ ժամագործ Մուշեղից բացի, «Բարեկամություն» կայարանի կառամատույցում, որը վերջին կայարաններից մեկն է, կարելի է տեսնել նաեւ հերթապահին, որն ընդունում եւ ճանապարհում է գնացքները` մշտապես ձեռքին ունենալով իր աշխատանքային գործիքը` մետաղական սկավառակը, որի մի կողմը կարմիր է, մյուսը` սպիտակ ու սեւ:

Վերջին կայարան հասած եւ արդեն փակուղի գնացող գնացքների վագոններն անպայման ստուգում է հերթապահը` հո այնտեղ մարդ չմնա՞ց: Եթե ամեն ինչ կարգին է, հայելու միջոցով իրեն հետեւող վագոնավարին ցույց է տալիս սկավառակի երկգույնանի երեսը, իսկ հակառակ դեպքում վագոնավարին կարմիրով հասկացնում է չշտապել: «Գնացքները ընդունում, ուղարկում եմ առաջին եւ երկրորդ գծերով: Նայում եմ, որ ծխախոտի մնացորդներ չլինեն, շշեր չլինեն, ուղեւորները չվիճաբանեն»,- ասում է հերթապահ Ալվարդը եւ ավելացնում, թե մեր ժողովուրդը մի քիչ չար է: Երբեմն միմյանց հետ են վեճի բռնվում, երբեմն նաեւ հերթապահների, որոնք փորձում են նրանց կարգի հրավիրել, երբ ուղեւորները, ասենք, կախվում են ռելսերի վրա: Հաճախ հերթապահի խոսքերը սաստող ազդեցություն են ունենում, երբեմն էլ անհրաժեշտ է լինում տարածքը հսկող ոստիկանների միջամտությունը:

Այդպիսի դեպքեր, իհարկե, քիչ են լինում: Ավելի շատ, ըստ ոստիկանի, իրենց դիտողության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքերում, երբ մարդիկ ծխում են մետրոյի տարածքում կամ էլ ցանկանում են նկարել ու նկարվել այդտեղ, ինչը չի թույլատրվում: Մետրոյի աշխատողները պատմում են նաեւ, որ մարդիկ ամենատարբեր իրեր են պատահմամբ գցում ռելսերի վրա` հեռախոս, ակնոց ու պայուսակ: Այստեղ դրանք հանելու նպատակին ծառայող հատուկ հարմարանք կա: Կոչվում է «շալ-շտանգա»: «Պատահում է` իրենք էլ են ընկնում»,- ուղեւորների մասին են ասում մետրոպոլիտենի աշխատակիցները: Այդ դեպքում անմիջապես հրահանգ է տրվում հոսանքը հանել գծերից: Լինում է եւ այնպես, որ մարդը զոհվում է:

Հերթապահ կինը հիշում է, որ այդպիսի դեպք եղել է 7-8 տարի առաջ: Ինչեւէ, Երեւանի մետրոպոլիտենում նկատում ես նաեւ լուսավորության պակաս. լամպերը մեկումեջ են վառվում կամ էլ, օրինակ, 15 լամպից վառվում է ընդամենը 2-3-ը, ինչպես, ասենք, «Զորավար Անդրանիկ» կայարանում է: Տեղ-տեղ էլ, օրինակ` «Բարեկամություն» կայարանում, խոնավությունից պատերը գրեթե բորբոսնած են, բայց մետրոպոլիտենի ղեկավարությունը հավաստիացնում է, որ այս տարվա սկզբին մասնավորապես նշված կայարանը լրիվ սպիտակեցրել, նորմալ տեսքի են բերել: Բայց խոնավությունը չի թողնում բարեկարգ վիճակը երկար պահպանվի: Մետրոպոլիտենի տնօրեն Վահագն Հակոբյանն ասում է, որ քանի որ Երեւանի տակ մի իսկական Սեւանա լիճ կա, ուստի դա խանգարում է մետրոյի աշխատանքին, եթե, իհարկե, իրենք ջրահեռացում չկատարեն: Իսկ դա տարեկան 100 մլն դրամի էլեկտրաէներգիայի ծախս է պահանջում:

Եթե Համաշխարհային բանկն ընդունի ինքնահոսի ջրահեռացման թունելի կառուցման ծրագիրը, ապա Մետրոպոլիտենն առնվազն 100 մլն դրամի տնտեսում կունենա: Դա գուցե թե հնարավորություն կտա ավելացնել լամպերի թիվը, որովհետեւ բացի այն, որ տնօրեն Հակոբյանը նշում է դրանց անորակության մասին, որ շուտ են փչանում, չի ժխտում նաեւ խնայողության ռեժիմի գոյության փաստը, որովհետեւ, ըստ նրա, տարեկան 400 մլն դրամ նրանք վճարում են միայն էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ դա իրենց համար փոքր թիվ չէ: Մետրոպոլիտենը վնասով է աշխատում. մի ուղեւոր փոխադրելը նրանց համար 100 դրամ է արժենում, սակայն մետրոյի ժետոնի գինը 50 դրամ է: Մնացածը փոխհատուցում է պետությունը: Բայց, ըստ մետրոյի ղեկավարության, քանի դեռ պետությունն ավելին չի անում, մեր մետրոյի մակարդակը ներկայիս վիճակից չի կարող բարձրանալ:

Աննա Զախարյան

Տպել
836 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին