Քիմ Քարդաշյանի հագեցած օրը Հայաստանում. երեխաների մկրտություն, նկարահանումներ

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը բավական հագեցած է անցկացրել իր առաջին օրը Հայաստանում: Նա ավագ քրոջ՝ Քորթնիի ու իրենց երեխաների հետ Երեւան է ժամանել այս գիշեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին մասնակցելու: Անմիջապես գնացել է հյուրանոց, սակայն սոցցանցում առաջին գրառմամբ գրել էր, որ ոգեւորված է բոլորին տեսնելու համար:

Առավոտյան Քիմն ու Քրոթնին երեխաներին տարել են Էմիածին՝ մկրտելու (Քիմի ավագ դստերը նույնպես մկրտել են հայկական եկեցեցում՝ Երուսաղեմում): Օրվա ընթացքում նրանք հասցրել են նկարահանումներ անել իրենց ռեալիթի-շոուի համար: Դրանում լինելու են նաեւ նրանց շուրջը հավաքված երկրպագուները, որոնց ստեղծագործական խումբը նախապես տեղեկացրել է ու խնդրել մինչեւ նկարահանումների ավարտը լքել տարածքը, եթե չեն ցանկանում հայտնվել կադրում: Երեկոյան Քիմը քրոջ հետ ընթրել է երեւանյան ռեստորաններից մեկում:

Ողջ ընթացքում նա նաեւ լուսանկարվել է երկրպագուների հետ: Պարբերաբար նաեւ հրապարակումներ է արել սոցցանցերում: Օրինակ, ինստագրամում տեղադրել է հյուրանոցի պատուհանից արված Հայաստանի դրոշի լուսանկարը, տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է մկրտությունից հետո դուրս գալիս եկեղեցուց:

WCIT համաժողովի ընթացքում Քիմ Քարդաշյանը մասնակցելու է «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Որպես սոցցանցերում ամենաշատ հետեւորդներ ունեցող անձանցից մեկը ներկայացնելու է՝ ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Սա Քիմ Քարդաշյանի 2-րդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա եկել է 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ժամանակ նրան ուղեկցում էին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը: Քորթնին չէր կարողացել նրանց հետ գալ:

Տպել
2673 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց