Բարսեղյանը վնասվածք չունի, մարզիչը, երեւի, ժամանակ ձգելու համար է փոխարինել. ասում է հայրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածք չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց նրա հայրը՝ «Գանձասար-Կապան»-ի մարզիչ Աշոտ Բարսեղյանը: Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ղազախստանի 2019 թ. գավաթի խաղարկության եզրափակիչ «Ատիրաու»-ի դեմ խաղում «Կայսար»-ի ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է 124-րդ րոպեին: Տպավորություն է եղել, որ նա վնասվածք է ստացել, սակայն հայրը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է:

«Խոսել եմ հետը, վնասվածքը լուրջ չէ, 124-րդ րոպեին է փոխարինվել, երեւի, ժամանակի համար է մարզիչը փոխարինել: Ասում է՝ հպում եղել է, բայց լուրջ ոչինչ չկա»,- ասաց Աշոտ Բարսեղյանը՝ ավելացնելով, որ որդին մասնակցել է հանդիպումից հետո տեղի ունեցած թիմի խնջույքին:

Գավաթի եզրափակչում «Կայսար»-ը հաղթանակ է տարել 2:1 հաշվով, տիտղոսից բացի՝ ապահովելով նաեւ Եվրոպա լիգայի 2020-21 մրցաշրջանի ուղեգիր: Բարսեղյանն իր ներդրումն է ունեցել թիմի հաղթանակում: 123-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել: Այն եզրափակել է Դուման Նարզիլդաեւը:

Բարսեղյանը կմիանա ազգային հավաքականին, որն այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 10-ը Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում պատրաստվելու է Եվրո 2020-ի ընտրական փուլի 7 եւ 8-րդ տուրերի հանդիպումներին: Հոկտեմբերի 12-ին Հայաստանը հյուրընկալվելու Լիխտենշտեյնին, իսկ 15-ին՝ Ֆինլանդիային:

Տպել
614 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը