Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների եւ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն եւ նման ճակատագիր՝ Սարգսյանն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու երկրները շատ նման խնդիրներ ունեն։

Սերբիայի հետ համագործակցությունը սերտացնելու մյուս պատճառներից մեկը Արմեն Սարգսյանը համարել է էլեկտրոնիկայի եւ տեխնոլոգիաների ոլորտներում այդ երկրի մեծ ներուժը։ Նա հիշեցրել է, որ ժամանակին Երեւանում «Մարս» գործարանի կառուցման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էին հարավսլավացի մասնագետները, քանի որ այդ երկիրն ուներ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն։ Եվ Սերբիան ներկայումս պահպանել է այդ ավանդույթները։ «Հայաստանի զարգացման կարեւորագույն ուղղություններից են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։ Ապագան նոր տեխնոլոգիաներն են եւ, կարծում եմ, Հայաստանն ու Սերբիան այս ոլորտներում կարող են համատեղ աշխատել եւ լա՛վ աշխատել։ Դրա ապացույցը թե՛ Սերբիայի նախագահի, թե՛ վարչապետի հետ մեր բանակցություններն էին»,-նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան կարիք ունեն զարգացնելու նաեւ տրանսպորտային կապերն ու խթանելու զբոսաշրջությունը։ Երկու երկրները սննդի արտադրության ոլորտում եւս մեծ ներուժ ունեն եւ կարող են ներդրումներ ներգրավել այս եւ մի շարք այլ ոլորտներում։

Արմեն Սարգսյանն այնուհետեւ անդրադարձել է պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին։

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու, Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սեւան ստարատափ» փառատոն անցկացնելու մտադրության, Գյումրին ու Նովի Սադը քույր քաղաքներ հայտարարելու պայմանավորվածության մասին՝ նշելով, որ Բելգրադի քաղաքապետը ցանկություն է հայտնել նույնպիսի հարաբերություններ ստեղծել Երեւանի հետ։

«Երկու օրվա ընթացքում մենք շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք եւ կարող ենք ասել, որ հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում։ Հուսով եմ, որ ձեզնից շատերն ապագա լայն համագործակցության մասնակիցը կդառնան»,-ընդգծել է Սարգսյանը։

Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծափողջույններով են ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի Սերբիա այցելելու, մինչեւ տարեվերջ Հայաստանում Սերբիայի դեսպանատուն բացելու պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։

Այնուհետեւ Արմեն Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես երկկողմ հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության հաստատմանը, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանը եւ այլն։ 

Տպել
1461 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է