Ապարանա-գորդյան հանգույց. չորս թեկնածու, չորսն էլ՝ մի կլանից

06/10/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

Եթե առաջիկա օրերին Աջափնյակի թաղապետի չորս ապարանցի թեկնածուներից, որոնք չորսն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ են, եւ ոչ մեկը չհանի իր թեկնածությունը, ապա ապարանյան  կազմակերպված կլանը բաժանվելու է չորս մասի։ Դատելով ապարանցի 4 թեկնածուների վճռական հայտարարություններից` նրանք այս ընտրություններում ոչ մի պարագայում մենակ չեն թողնելու իրենց պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի եղբորը։ Որովհետեւ թեկնածուներից յուրաքանչյուրը իրեն է համարում «Նիգ-Ապարանի» ավանդույթների արժանի ժառանգորդը եւ գտնում է, որ «Նիգ-Ապարանը» ինչքան Աղվան Հովսեփյանինն է, այնքան էլ` իրենցից յուրաքանչյուրինը։

Եւ քանի որ ՀՀԿ-ի եւ «Նիգ-Ապարանի» միջեւ համաձայնությունն այնպիսին է, որ Աջափնյակի թաղապետի թեկնածու պետք է առաջադրվի «Նիգ-Ապարանից», ուստի առաջադրված թեկնածուներից յուրաքանչյուրը դե յուրե իրավունք ունի իրեն համարելու այդ համաձայնության արժանի թեկնածուն։ Ահա, այս պարզ ու հասկանալի տրամաբանությամբ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության չորս անդամներ հոկտեմբերի 29-ին պայքարելու են Աջափնյակի թաղապետ դառնալու համար։ Եւ չնայած այդ հայրենակցական միության նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասում է, որ կա «Նիգ-Ապարանի» որոշումը, եւ իրենք սատարելու են իրենց չորս անդամներից այն մեկին, որը Աղվան Հովսեփյանի եղբայրն է, սակայն մնացած երեք թեկնածուները հրաժարվում են հաշտվել այդ որոշման հետ, քանզի իրենց որեւէ մեկը չի բացատրել, թե ինչո՞վ են իրենք Ռուբիկից պակաս ապարանցի։

Ավելին, թեկնածուներից մեկը՝ «Ոգու փորձության» Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավարի եղբայր Նորիկ Գալստյանը, գտնում է, որ եթե Աղվան Հովսեփյանն ու ողջ «Նիգ-Ապարանը» հարգում են սեփական որոշումը, ապա պետք է պաշտպանեն իր թեկնածությունը։ Ինչպես երեկ մեզ հետ զրույցում ասաց Նորիկ Գալստյանի եղբայր Արայիկ Գալստյանը, Աջափնյակի թաղապետի վերջին, այսինքն` 2003-ին կայացած ընտրությունների ժամանակ «Նիգ-Ապարանն» իրենց հորդորել է չառաջադրել Նորիկի թեկնածությունը, եւ որոշվել է, որ հաջորդ ընտրություններում «Նիգ-Ապարանի» թեկնածուն արդեն լինելու է Նորիկը:

«Հիմա մենք անօրինական ոչինչ չենք անում. մենք ընդամենը կյանքի ենք կոչում «Նիգ-Ապարանի»՝ դեռ երեք տարի առաջ կայացրած որոշումը»,- ասում է Արայիկ Գալստյանը։ Վերջինս, ի դեպ, Շահումյանի գերեզմանատան տնօրենն է, եւ ըստ տեղեկությունների, եթե նրա եղբայրը առաջիկա օրերին ինքնաբացարկ չհայտարարի, Արայիկի ձեռքից գերեզմանոցը վերցնելու են: «Եթե կառաջարկեն ազատման դիմում գրել, ուրեմն կգրենք. ոչ մի պրոբլեմ չկա»,- ասում է թեկնածուի եղբայրը։ Ուստի, եթե Նորիկ Գալստյանն առաջիկա օրերին չենթարկվի միայն գլխավոր դատախազին հայտնի մեթոդներով վերամշակման եւ չհայտարարի, որ Աջափնյակի լուսավոր ապագան Ռուբիկ Հովսեփյանի ձեռքերում է, ապա նա հաղթելու ամենամեծ շանս ունեցող թեկնածուն է համարվում, որին, ի դեպ, ստվերային աջակցություն են ցույց տալիս բազմաթիվ քաղաքական կուսակցություններ։

Ինչ վերաբերում է դաշնակցական թեկնածուին, ապա ՀՅԴ-ն թեկնածու է առաջադրել միայն գլխավոր դատախազի ինադու։ Եթե ՀՅԴ Աջափնյակի «Երկաթե շերեփ» կառույցի ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը անկեղծորեն հավատում է իր հաղթանակին եւ մեզ հետ զրույցում ահավոր լավատես էր, ապա ՀՅԴ խմբակցությունում իրենց թեկնածուի հաղթանակի հարցում նման լավատեսություն չկա։ Դաշնակների միակ մխիթարանքն այն է, որ իրենք, այնուամենայնիվ, կարողացան ինչ-որ բան անել ընդդեմ Աղվան Հովսեփյանի։ Երրորդ թեկնածուն, ինչպես եւ մնացածները, հայտնի է նրանով, որ անձամբ թեկնածուին ոչ ոք չի ճանաչում, բայց ճանաչում են նրա տիրոջը. այս թեկնածուի՝ Իշխան Արշակյանի դեպքում, տերը ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանն է։

Ըստ շրջանառվող լուրերի, ոգեւորվելով Քանաքեռ-Զեյթունում թաղապետ անցկացնելու հաջողված փորձից` Գալուստ Սահակյանի ընտանիքն է Մանուկ Գասպարյանին առաջարկել ՀՀԿ-ի եւ «Նիգ-Ապարանի» ինադու անցկացնել եւս մեկ թեկնածու` բնականաբար խոստանալով այդ թեկնածուի նախընտրական ծախսերը վերցնել իր վրա։ Եւ չնայած Մանուկ Գասպարյանի առաջին կադրը այսօր ՀՀԿ խորհրդի երդվյալ հանրապետականներից է, սակայն Գասպարյանը վստահ է, որ ինքը Երեւանին կարող է պարգեւել եւս մեկ թաղապետ:

«Ես անձամբ եմ մասնակցելու թեկնածուի բոլոր հանդիպումներին եւ հանդիսանալու եմ նրա դեմքը»,- ասում է ԺՈՒԿ նախագահը։ Առաջիկա օրերին Աղվան Հովսեփյանը մտադիր է իր մոտ կանչել իր հասարակական կազմակերպության նախագահության անդամ Մանուկ Գասպարյանին, ու, թերեւս, միայն այդ հանդիպումից հետո պարզ կլինի, թե ի՞նչ է մնացել Մանուկ Գասպարյանի դեմքից։ Ինչ վերաբերում է «Նիգ-Ապարանի» դաբրոն ստացած միակ թեկնածու Ռուբիկ Հովսեփյանին, նա, ասում են, արդեն աշխատում է համայնքի զարգացման ծրագրերի վրա։ Եւ քանի որ դատախազի եղբայրը շատ լավ նարդի է խաղում ու նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, որոշել է համայնքում զարգացնել հատկապես այդ սպորտաձեւերը։

Այս ողջ պատմության մեջ միակ տրամաբանական բանն այն կլիներ, որ օգտվելով «Նիգ-Ապարանի» 4 կտորի բաժանվելուց` հայաստանյան ընդդիմությունը միանար մեկ կտորի մեջ եւ Աջափնյակում առաջադրեր սեփական թեկնածուն, որի հաղթելու շանսերը շատ ավելի մեծ կլինեին, քան առաջադրված թեկնածուներից յուրաքանչյուրինը։ Սակայն մեր ընդդիմությունը նման մանր բազարների մեջ չի մտնում։ Եւ ընդհանրապես, ՀՀ ընդդիմադիրները քչով բավարարվող են. հանրապետության տասնյակ հազարավոր պաշտոնների մեջ նրանց շատ բան պետք չէ, ընդամենը երեք պաշտոն՝ հանրապետության նախագահինը, ԱԺ նախագահինը եւ մեկ էլ վարչապետինը։

Հ.Գ. Երեկ ասուլիս էր հրավիրել Աջափնյակի թաղապետի այդպես էլ չառաջադրված թեկնածու Արման Սահակյանը։ Նա իրեն համարում էր հաղթող, որովհետեւ ինքը կարողացել է կանխել անհայտ ծագումնաբանությամբ եւ հոգեվարքի մեջ գտնվող անհասկանալի սուբյեկտ Արծրուն Խաչատրյանի առաջադրումը։ Իսկ թե ո՞ւր մնացին երիտասարդ հանրապետականի խոստումները՝ Աջափնյակը 21-րդ դարի համայնք դարձնելու մասին, տակավին մնաց չպարզված։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1219 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ