«Յոլա եմ գնում կամաց-կամաց». մնացել եմ շիվար

06/10/2019 schedule10:00

 Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

Ամեն օր` ժամը 9.30-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, տիկին Սիլվան վերցնում է իր կշեռքը, անհրաժեշտ այլ պարագաներ ու դուրս գալիս տնից, եթե, իհարկե, ապրած տարածքը տուն կարելի է անվանել: Գնում է իր նոր գործին, որը սկսել է մի երկու ամիս առաջ: Իսկ այդ գործը մարդկանց կշռելն է: Պատին` կարտոնի վրա նստում է թոշակառու կինն ու անհամբեր սպասում իրենց քաշին հետեւող մարդկանց: Նրա կողքին մշտապես մի ուրիշ կարտոն եւս կա. դա էլ հյուրերի համար է, որոնք հաճախակի են գալիս տիկին Սիլվայի մոտ նստելու ու նրա հետ զրուցելու: Դեղերը նույնպես մշտապես իր մոտ են դրված: «Էս ճնշումի համար ա, էս` ոտքերի հոդացավի, էս էլ կես խնձոր ա, ասեցի` տանեմ, սիրտս վատանա, կդնեմ բերանս. կեսը գիշերը դրեցի բերանս, կեսը պահեցի»,- մեկ առ մեկ բացատրում է թոշակառու կինը:

Իսկ կշռվելու դիմաց վճար չի սահմանել. ով ինչ կտա` կտա: «Էլ ի՞նչ գին, ով ինչքան ուզում, էնքան էլ տալիս ա, ասում եմ` ինչ կտաք` կտաք, ամենաշատը 50 դրամ են տալիս, դրանից ավել հո չե՞ն տա, էս էլ հո թալան չի՞»,- հայտնում է նոր «մասնագիտություն» ձեռք բերած հիվանդ կինը, որն այդ գումարները հավաքում է ակնոցի պատյանի մեջ: Ասում է` օրվա ընթացքում մի քանի ժամ է նստում, դրա համար էլ շատ քիչ է վաստակում, համ էլ բանուկ տեղ չէ իր գործի տեղը: «Ութ հազար դրամ թոշակովս եմ ապրում, մեկ էլ ըստեղի փողով: Յոլա եմ գնում կամաց-կամաց: Որ նպաստ էլ ստանայի, ահագին յոլա կէթայի, էլ չէի գա նստեի ըստեղ: Մարմինս ըսենց դողդողում ա: Մինչեւ գալիս եմ տնից հասնում եմ ըստեղ, հոգիս բերանս ա գալիս»,- ասում է դժվարությամբ տեղաշարժվող կինը, որի համար գնումներ կատարում են կա՛մ հարեւանները, կա՛մ թոռներն ու ծոռները:

Իսկ նրա օրվա մենյուն մեծապես կախված է այդ օրը կշռվելու ցանկություն հայտնածների թվից ու նրանց ցուցաբերած առատաձեռնությունից: Իսկ մեր զրույցի գրեթե ամբողջ ընթացքում տիկին Սիլվան հուզվում էր` պատմելով իր կյանքում բեկում մտցրած իրադարձության մասին: «Հայրեր եւ որդիներ» մշտնջենական խնդիրը իր դրսեւորումն է գտել նաեւ կյանքի ութերորդ տասնամյակն ապրող տիկին Սիլվայի եւ նրա դստեր փոխհարաբերություններում: Նրանք անհաշտ են ապրում, միմյանց չեն հասկանում, վիճում ու կռվում են, հաճախ էլ` տեւական ժամանակ խռոված մնում իրարից: Իսկ այդ ամենի պատճառը բնակարանն է: Երկար տարիներ առաջ իր մի սենյականոց բնակարանը 3 սենյակի վերաձեւելիս այսօր արդեն 77-ամյա Սիլվայի մտքով անգամ չի անցել, որ օրերից մի օր կորցնելու է այն:

Արդեն երկու տարի նա աղջկա եւ նրա ընտանիքի հետ ապրում է նախկինում էլ իրեն պատկանած կիսանկուղային հարկում` վարագույրով առանձնացված եւ իրեն հատկացված սենյակում: Իսկ տնից զրկվել է այն պատճառով, որ միակ աղջիկը, ժամանակին վաճառելով իր բնակարանը եւ երեխաների հետ տեղափոխվելով մոր մոտ, հետագայում որոշել է վաճառել նաեւ մոր բնակարանը, որն արդեն մայրն իրեն էր նվիրել: «Ասեց` տները ծախենք, դու թոռիդ ու ծոռներիդ հետ կէթաս առանձին կապրես, խղճացի էդ երեխուն, ասեցի` ջհանդամ գյոռը, թող ծախի, վեկալեմ էդ երեխեքին տանեմ ծվարացնեմ, էսօր կամ, վաղը չկամ, ես կմեռնեմ, էդ տունն էլ կմնա էդ երեխուն»,- ամուսնուց բաժանված թոռանը նկատի ունենալով` ասում է նրա տատը: Սակայն մինչ օրս նրանք այդպես էլ նկուղում են ապրում:

«Ըսենց շիվար եմ մնացել, չգիտեմ` ի՞նչ անեմ, որտե՞ղ էթամ: Մենակ թող ինձի մի բուն ունենայի, առանձին ես ապրեի»,- ասում է տարեց կինը` երազելով հանրակացարանի մասին, որտեղ սենյակ ունենալն էլ, ըստ իր տեղեկությունների, գումարների հետ է կապված, որը չկա: Իսկ ամեն օր նախկին տունը տեսնելն անչափ ծանր է իր համար. «Տունս որ տենում եմ, աչքերս քոռանում են, էնքան լացեցի, աչքերս էլ չեն տեսնում»:

Աննա Զախարյան

Տպել
886 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին