Ավտոներկրողները կկարողանան հին կարգով վաճառել իրենց մեքենաները. սկանդալային որոշումը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ընդունված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխությունների մասին որոշման նախագիծը, որի դրույթներից մեկը մեծ աղմուկ էր բարձրացրել ավտոներկրողների շրջանում:

Որոշման նախագծով, ի թիվս այլ խնդիրների, կարգավորվում են նաեւ օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի եւ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:

Այն հատվածը, որը վերաբերում է ավտովաճառքի կարգի փոփոխություններին, ընդունվել է հետեւյալ խմբագրմամբ. օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող՝ մշտական կացության կամ ժամանակավոր կացության քարտ, կամ ՀՀ հատուկ անձնագիր, իսկ օտարերկրացիների՝ մեքենա գնելու կարգի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ավտոներկրողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին վերացնել ԵՏՄ այլ երկրների քաղաքացիների վերաբերյալ սահմանափակումները եւ 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո եւս երկու ամիս ժամանակ տրամադրել՝ մեքենաները այժմյան մաքսային գներով մաքսազերծելու համար:

Նշենք, որ ըստ նոր կարգավորման, օտարերկրացիները այլեւս չեն կարող մինչ այժմ գործող տարբերակով մեքենա գնել Հայաստանում եւ տանել իրենց երկիր։ «վարորդի ընկեր» ՀԿ-ն եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկել էին այդ դրույթի ուժի մեջ մտնելը հետաձգել 5 ամսով: Նրանք առաջարկում էին, որ ՀՀ քաղաքացիների կողմից ավտոմեքենաները օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու դեպքում պետական գրանցումն իրականացվի հին պահանջներին համապատասխան:

Նշենք, որ այլեւս ԵՏՄ երկրների քաղաքացիները չեն կարող մինչ այժմ կիրառվող տարբերակով ավտոմեքենա գրանցել։ Եթե նախկինում ժամանակավոր գրանցման հիման վրա արագ մեքենան գնում էին, կանգնեցնում հաշվառման եւ երկրից դուրս հանում, ապա հիմա պետք է կամ տրանզիտ համարներով դուրս հանեն, կամ  Հայաստանի Հանրապետության կացության քարտ ունենան, որպեսզի հայկական համարներով դուրս հանեն ու չմաքսազերծեն, իսկ տրանզիտ համարներով դուրս բերելու դեպքում ստիպված են լինելու մաքսազերծել։ Այսինքն, այս օրենքով Հայաստանում կմնան ղազախներին ու ռուսներին վաճառելու համար Հայաստան ներկրված տասնյակ հազարավոր մեքենաներ։

Տպել
2747 դիտում

Երևանում և 2 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում. որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում. նախարար

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել