Արմեն Սարգսյանը Սերբիայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և այցելել «Կալեմագդան» ամրոց

05/10/2019 schedule15:35

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի հարավ-արևելյան հատվածում՝ Ավալա բլուրի վրա գտնվող Անհայտ զինվորի հուշարձան, որը հավերժացնում է Առաջին աշխարհամարտում զոհված սերբ զինվորների հիշատակը։

Հուշարձանը կառուցվել է 1938 թվականին այն վայրում, որտեղ ամփոփված են Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված անհայտ սերբ զինվորի մասունքները։

Հուշարձանի մոտ Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել առաջին աշխարհամարտում զոհված զինվորների հիշատակին, որից հետո նախագահ Սարգսյանը գրառում է կատարել հուշամատյանում․ «Այս պատմական պահին հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին»։

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այնուհետև այցելել են Բելգրադի պատմական կենտրոնում գտնվող՝ հնագույն «Կալեմագդան» ամրոց։ Բելգրադի քաղաքապետ Զորան Ռադոյիչիչի և ամրոցի տնօրեն Մարիա Ռելյիչի ուղեկցությամբ նրանք շրջել են ամրոցում, ծաղիկներ դրել հայատառ տապանաքարերին։

Ամրոցը, որը 1979թ.-ին հռչակվել է բացառիկ կարևորության մշակութային հուշարձան, որպես միջնաբերդ կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Այն բազմիցս ավերվել է տարբեր արշավանքների ժամանակ, իսկ 12-րդ դարում վերակառուցվել է որպես ամրոց։ Այստեղ նաև հայկական հետք կա․ 16-18-րդ դարերում շատ հայ առևտրականներ հաստատվել են Սերբիայում, հիմնել հայկական եկեղեցի։ Եկեղեցին չի պահպանվել, իսկ տարածքի՝ հայատառ գրություններով տապանաքարերը տեղափոխվել են ամրոցի տարածք և պահպանվում են այնտեղ։

Բելգրադի քաղաքապետ Զորան Ռադոյիչիչն ասել է. «Սերբ ժողովուրդը ծանոթ է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, արժևորում է այն և գնահատում Հայաստանի նախագահի այցն այս պատմական վայր, որտեղ նաև հայկական հետք կա»։ Նա նշել է, որ ուրախ կլինեն Բելգրադը և Երևանը հռչակել քույր քաղաքներ։

Տպել
539 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար