Հաշվարկիր սա. պայծառատեսները ԿԲ-ից

05/10/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի համարում

Դրամի վագրային թռիչքը շարունակվում է: Եւ այդ թռիչքը, գոնե առաջիկայում, կլինի անկասելի: Սա ենթադրություն չէ, այլ հստակ հաշվարկ: Իսկ որտեղի՞ց այդ հաշվարկը: Ընդհանրապես, փոխարժեքների մասին կանխատեսումներ անելը սխալ է: Սխալ է, որովհետեւ սխալվելու հավանականությունը մեծ է` չափազանց մեծ: Այս մասին գիտեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկում: Ավելին, ոչ միայն գիտեն, այլ անցած մի քանի տարիներին ԿԲ՝ տարբեր ռանգի պաշտոնյաներ, սկսած ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանից, մի 500 անգամ հայտարարել են այդ մասին, նույնիսկ մեջբերումներ են արել միջազգային տնտեսական մտքի դասականներից, տարբեր երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներից եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց սա միայն ասում են: Իրականում ՀՀ ԿԲ-ն արմատապես հերքել է բոլոր այդ պնդումները:

Եւ շուտով մեր ԿԲ-ն կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն ՀՀ ազգային դրամի ընդհանրապես արժեքավորման մասին ճիշտ կանխատեսումներ անելու, այլ հատկապես ճշգրիտ փոխարժեք կանխատեսելու համար: Համաձայնեք, կանխատեսել, որ դրամը դոլարի նկատմամբ, ասենք, հաջորդ տարի կարժեքավորվի, թերեւս այնքան էլ դժվար չէ: Բայց կանխատեսել, որ տարվա միջին փոխարժեքը կլինի այսքան, ու տարեվերջին ստացվի, որ հենց այդքան է, սա արդեն հիրավի պայծառատեսություն է: Եւ այսօր մենք արդեն ունենք այդ պայծառատեսության օրինակը: Անցյալ տարի` 2006 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակելիս, Կենտրոնական բանկը առաջարկեց բյուջեում ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքը սահմանել 420 դրամ:

Եւ դա անցած տարի հենց այս ամիսներին էր, երբ դոլարի փոխարժեքը զգալի տատանումներ էր տալիս: Եւ ԿԲ-ի առաջարկը` հաջորդ տարվա բյուջեում դնել 420 դրամ փոխարժեք, շատերին տարօրինակ թվաց: Սակայն անցած 9 ամիսներին ԿԲ կանխատեսումը իրականացավ, ընդ որում, ոչ թե ընդհանուր գծերով, այլ ոսկերչական ճշգրտությամբ: Այսպես, ԿԲ տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա հունվարին դոլարի ամսական միջին փոխարժեքը եղել է 451 դրամ 74 լումա, փետրվարին` 450 դրամ 11 լումա, մարտին` 451 դրամ, Ապրիլին` 449,99 դրամ եւ այլն: Այս տարվա առաջին 9 ամիսների հաշվարկով, միջին փոխարժեքը կազմել է 430 դրամ: Հաշվի առնելով դրամի արժեքավորման այս տարվա միջին տեմպը` կստացվի, որ տարեվերջի հաշվարկով մեկ ԱՄՆ դոլարը Հայաստանում 2006 թվականին արժեցել է 420 դրամ:

Այսինքն, ճիշտ այնքան, որքան կանխատեսել էր Կենտրոնական բանկը: Ի՞նչ է սա` հրա՞շք, գերմարդկային ընդունակությո՞ւն, տիեզերական ուժերի հետ ուղղակի շփվելու կարողությո՞ւն, թե՞ այստեղ գործ ունենք բոլորովին այլ երեւույթի հետ: Շուկայական տնտեսություն ունեցող  երկրներում փոխարժեք կանխատեսելը, իրոք, անիմաստ զբաղմունք է: Նման երկրներում ֆինանսական ոլորտի որեւէ պատասխանատուի հարց ուղղել, թե ինչպիսի՞ փոխարժեք կլինի, ասենք, հաջորդ ամիս կամ տարի, պարզապես կոռեկտ չէ: Նման հարց տալ չի կարելի եւ՝ վերջ: Այդ դեպքում ո՞րն է մեր ԿԲ-ի ֆենոմենը: Եւ արդյոք այստեղ ֆենոմենալ ինչ-որ բան կա՞: Եթե ԿԲ-ն անցած տարի հայտարարեր, թե իր կարծիքով` հաջորդ տարի դրամը, ամենայն հավանականությամբ, երեւի թե... կունենա արժեւորման միտումներ, դա հասկանալի կլիներ, բայց երբ ասում է, որ դոլարը լինելու է 420 դրամ, ու հենց այդպես էլ լինում է, սա արդեն, մեղմ ասած, տարօրինակ է:

Եւ ուրեմն, ինչպե՞ս է ստացվել, որ այսպես է ստացվել: Հայաստանում դրամի արժեւորմամբ շահագրգիռ է մարդկանց մի խիստ որոշակի խումբ: Սա գաղտնիք չէ ոչ ոքի համար: Առաջին հերթին դրանք խոշոր ներկրողներն են, որոնք դոլարով գնում են ապրանքը արտասահմանում եւ թանկացող դրամով վաճառում Հայաստանում: Դժվա՞ր է արդյոք հաշվարկել, թե որքան կավելանան այդ խմբի շահույթները, եթե դրամը արժեւորվի, ասենք, 10 տոկոսով: Ամենեւին: Իրենց շահույթը կավելանա ուղիղ 10 տոկոսով: Դրա համար պետք է ընդամենը հաշվի առնել, թե որքան հացահատիկ, բենզին, շաքարավազ է տարեկան սպառում ՀՀ բնակչությունը: Իսկ դրանք գրեթե հաստատուն թվեր են: Այսինքն, մի կողմից ունենք հաստատուն սպառման ծավալներ ունեցող ապրանքներ, ունենք այդ ապրանքները ներկրող մարդկանց հաստատուն խումբ եւ ունենք այդ խմբի շահույթները մեծացնելու հաստատուն ցանկություն:

Որպեսզի մեծանա այդ խմբի շահույթը, պետք է բարձրացնել ներմուծված ապրանքի գինը: Բայց ուղղակիորեն բարձրացնել չի կարելի, քանի որ դա կբերի մեծ գնաճի, ինչը այնքան էլ դուր չի գալիս միջազգային ֆինանսական կազմակերպություններին: Մի խոսքով, ստացվում է մեկ փոփոխականով պարզ հանրահաշվական հավասարում` հաստատուն են սպառման ծավալները եւ շահույթը մեծացնելու հաստատուն ցանկությունը: Փոփոխականը միայն դրամի փոխարժեքն է: Լուծելով այդ պարզ հավասարումը` ստանում ենք, որ կա ապրանքի գինը բարձրացնելու մի այլ եղանակ` արժեւորել դրամը, ինչն էլ տեղի է ունենում Հայաստանում: Արդյունքում պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է համեմատաբար ցածր գնաճ, որովհետեւ այն հաշվարկում է դրամով, իսկ ներկրողները ստանում են իրենց ախորժակին հարիր շահույթ:

Ճիշտ է, տուժում է միայն բնակչությունը, որի մոտ 40 տոկոսը, ինչպես հայտարարում է ՀՀ ԿԲ-ն, ստանում է մասնավոր տրանսֆերտներ, բայց դա էական չէ: Էականը ներկրողների շահույթների մեծացումն է: Այսպիսով, լուծելով հավասարումը` կարելի է հստակ կանխատեսել, թե ինչպիսի փոխարժեք է լինելու հաջորդ տարի: Եւ ահա, այս հավասարման լուծմամբ էլ Հայաստանում ինչ-որ մեկը զբաղվում է: Նա, ով հստակ գիտի բոլոր վերը նշված հաստատունները: Հնարավոր է, որ դա լինի հենց Կենտրոնական բանկը: Հնարավոր է, որ ԿԲ-ն ընդամենը կյանքի է կոչում այդ լուծված հավասարումը եւ կատարում է ընդամենը փոխարժեքը ըստ լուծման «կարգավորելու» գործառույթը: Իսկ այդ «կարգավորումը» ընդամենը տեխնիկայի հարց է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1383 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան