Կյանքը լավանո՞ւմ է. ուսուցչի աշխատավարձը կբարձրանա

05/10/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի համարում

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը երեկ լեփ-լեցուն էր հիմնականում ուսուցիչներով, որոնք եկել էին ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից: Դահլիճն այնքան մարդաշատ էր, որ զբաղված էին նաեւ միջանցքները: Մեկ էլ ինչ-որ մի տղամարդ սկսեց պատերով խփել միջանցքում կանգնածներին. ՀՀ վարչապետն էր գալիս, եւ թիկնապահը ճանապարհ էր բացում նրա համար: Վարչապետը գալիս էր ուսուցիչներին շնորհավորելու իրենց մասնագիտական տոնի առթիվ եւ պարգեւատրելու նրանց, ինչպես նաեւ վստահեցնելու, թե ՀՀ կառավարությունն այսուհետ եւս հետեւողականորեն շարունակելու է կրթական համակարգի բարեփոխմանը, դպրոցաշինությանը, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ջանքերը:

Որպես վերջինի ապացույց էլ Անդրանիկ Մարգարյանը հայտնեց, թե ուսուցչի աշխատավարձը, որը կազմում է 54 հազար դրամից մի փոքր ավելի, հաջորդ` 2007 թվականի բյուջեով նախատեսում է ավելացնել 27 հազարով: Վարչապետը ոտքի վրա հաշվարկեց, թե աշխատավարձի բարձրացումը կկազմի շուրջ 50 տոկոս:  Նույն չափով կբարձրանա նաեւ վարչական աշխատողների աշխատավարձը: «Մենք արդեն բյուջեում դա ներառել ենք, գումարները կան, մենք այսօր ներկայացրել ենք 2007 թվականի բյուջեն Ազգային ժողով, հույս ունեմ` երբ որ նոյեմբերին մենք հաստատենք Ազգային ժողովի հետ միասին, հունվարի մեկից արդեն կստանան բարձր աշխատավարձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը: Դե, իսկ քանի որ վարչապետը նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահն է, ուստի փորձեցինք նրա հետ խոսել դպրոցներում առկա կոռուպցիայի մասին, որի գոյության փաստը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դպրոցներում կոռուպցիան կնվազի այնքան տոկոսով, որքան տոկոսով որ բարձրանալու է ուսուցչի աշխատավարձը: Բայց միայն «կոռուպցիա» բառը զայրացնում էր վարչապետին: «Դուք նորից էլի էն ձեւի հարց եք տալիս, ոնց որ ես Եղիա մարգարեն լինեմ եւ արդեն կարողանամ ասեմ, թե ի՞նչ է լինելու»,- ջղայնանում է մարգարե դառնալու հույս չունեցող վարչապետը: Լավ, իսկ իր կարծիքով, որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա ուսուցիչը, որպեսզի կոռուպցիա ասվածն էլ վերանա դպրոցներից: Այս հարցը նույնպես Անդրանիկ Մարգարյանի սրտով չէր: «Չէ, բայց այսօրվա տոն օրով դու էլ էն ձեւի հարցեր ես տալիս, ես չեմ հասկանում, դու ուզում ես փչացնե՞ս էս տոնական տրամադրությունները, էդ ձեւի հատուկ նպատակ ունե՞ս»,- այսպես մեզ մեղադրեց վարչապետը ու վերադարձավ առաջին հարցին:

«Դե, պարզ չի՞, որ եթե 50 տոկոսով բարձրացնենք աշխատավարձը, կոռուպցիոն ռիսկերը ավելի փոքրանալու են, դու ուզում ես` քանի՞ տոկոսով: Իսկ քանի՞ տոկոսով կլինի ըստ ձեզ: Ես ասում եմ` կառավարությունը 50 տոկոսով աշխատավարձը բարձրացնում է, դրանից հետո դու ասում ես` քանի՞ տոկոսով կոռուպցիան կիջնի: Իսկ ո՞վ ասաց` կիջնի: Չգիտեմ, ես տեր եմ աշխատավարձը բարձրացնելուն»,- ասաց վարչապետն ու գնաց: Կոռուպցիայի դեմ պայքարին, փաստորեն, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահը տեր չէ: Ինչեւէ, իսկ մենք դեռ նրան պետք է հարցնեինք, թե մի՞թե ինքը մոռացել է, որ այս տարվանից, իր իսկ կառավարության կողմից հաստատված կրթակարգով, հանրակրթական դպրոցները 12-ամյա են դարձել:

Այդպիսի տպավորություն ստեղծվեց այն պատճառով, որ Անդրանիկ Մարգարյանը ուսուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում նրանց հորդորում էր «առաջինից մինչեւ տասներորդ դասարան» պիտանի մարդիկ դաստիարակել, որոնք իրենց ձեռքն են վերցնելու տնտեսությունը, ղեկավարելու են երկիրը: Մոտավորապես այսպիսին էր վարչապետի կոչը: Չկարողացանք նաեւ մեր գործադիր իշխանության ղեկավարից իմանալ, թե արդյո՞ք ինքը մտավախություն չունի, որ տասներկուամյա կրթակարգին անցումը հաջողությամբ չի պսակվելու` հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ առաջին դասարաններ չեն ձեւավորվում, դպրոցներում էլ 5 տարեկան աշակերտների համար չկան համապատասխան հարմարություններ:

Հ.Գ. Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի մի շարք ուսուցիչներ երեկ արժանացան վաստակավոր ուսուցչի կոչման կամ վարչապետի շնորհակալագրերին: Երեկ` արդեն 7-րդ անգամ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուսուցչի մեծարման տոնի առիթով նվերներ հանձնեց: Այս անգամ տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվեց Վեդիի թիվ 1 դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Լյովա Մուրադյանը, տարվա լավագույն դաստիարակ համարվեց Սեւանի թիվ 3 մանկապարտեզի դաստիարակչուհի Անահիտ Կասյանը: Նրանց վարչապետը ավտոմեքենայի բանալիներ հանձնեց, իսկ ահա տարվա լավագույն տնօրեն Ռուզաննա Մուրադյանը, որն աշխատում է Երեւանի թիվ 43 դպրոցում, ԵՊՀ-ի սահմանած համակարգչին արժանացավ:

Աննա Զախարյան

Տպել
881 դիտում

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից